«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

««Ոսկե ծիրան»-ը դարձավ մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը». Ատոմ Էգոյան

12:39, 14 հուլիսի

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երeuանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է ունենալու փառատոնային GAIFF PRO հարթակի աշխատանքներում։ Այս մասին հայտնում է փառատոնի մամուլի գրասենյակը։ Կինոռեժիսորն իր փորձով է կիսվելու հուլիսի 13-16-ն անցկացվող GAIFF PRO-ի մասնակիցների հետ, արդեն հասցրել է ընթերցել C2C օնլայն շուկայի նախագծերը։ Հուլիսի 14-ին նախատեսվում է համեմատական քննարկում Ատոմ Էգոյանի «Օրացույց»  եւ Եկաթերինե Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ, որին կմասնակցեն երկու ռեժիսորները։

«Հենց սկզբից, երբ ստեղծվում էր «Ոսկե ծիրան»-ը, մենք մտածում էինք մշակույթների խաչմերուկ գաղափարի մասին։ Հայաստանն այն երկիրն է, որտեղով անցել են բազում մշակույթներ, եւ մենք միշտ հավատացել ենք, որ մեր երկիրը հիանալի վայր է փառատոնի անցկացման համար»,- ասում է Ատոմ Էգոյանը։

Ռեժիսորի խոսքով՝ ի սկզբանե պարզ դարձավ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող կինոգործիչները կախարդական, յուրահատուկ զգացողություններ են ունենում։ Էգոյանը փաստում է՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը աննկարագրելի հմայք ունի, յուրահատուկ անձնավորություն է, եւ մարդիկ սիրում են նրա շուրջը գտնվել։

«Հենց սկզբից մենք հույս ունեինք, որ փառատոնը կդառնա Հայաստանի բրենդը, եւ բոլորովին զարմանալի չէ, որ այն դարձավ մշակույթի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Մենք այնքա՜ն բան ունենք առաջարկելու աշխարհին, սա շատ ոգեշնչող փառատոն է։ Իմ ճանաչած բոլոր կինոգործիչները, ովքեր եկել են, մասնակցել փառատոնին՝ հիասքանչ փորձառություն են ունեցել, եւ շատ են խոսում այն մասին, թե որքան հիասքանչ էր փառատոնը։ Ահա թե ինչու՝ շատ կինոգործիչներ են ցանկանում գալ այստեղ»,- նշում է ռեժիսորը։

Նրա խոսքով՝ կինոգործիչները շատ են տպավորվում հատկապես այն փաստից, որ Հայաստանում մեծարում են արվեստի գործիչներին։ Օրինակ, մեր երկրում Փարաջանովի, Կոմիտասի, Սարյանի եւ այլ գործիչների գործունեությունը ներկայացնող թանգարաններ կան, որոնք հիացնում են արտերկրից մեր երկիր ժամանողներին։ Էգոյանը շեշտում է՝ մեզ համար այս ամենը կարող է սովորական թվալ, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, սակայն այն, որ երկիրը հարգում է իր արվեստագետներին, ապշեցնում և հիացնում է արտերկրի կինոգործիչներին, երկիրն այդ կերպ կարևորում է մշակույթը։ 

Էգոյանն առանձնահատուկ ընդգծում է՝ շատ է հպարտանում փառատոնով։ Ասում է՝  «Ոսկե ծիրան»-ը հնագույն մշակույթ ունեցող երկրի և երիտասարդ փառատոնի յուրատեսակ համադրություն է, այս համադրության արդյունքում յուրահատուկ բան է ստեղծվում։

Ռեժիսորը տխրում է, որ այս օրերին համավարակի պատճառով փառատոնը չի անցկացվում, սակայն հուսով է, որ շատ շուտով կվերադառնանք նորմալ կյանքին։ Այս օրերին հետաքրքրությամբ կարդացել է C2C օնլայն շուկայի նախագծերը, հետաքրքիր սցենարներ է գտել եւ խոստանում է իր փորձով կիսվել մասնակիցների հետ՝ ամեն կերպ օժանդակելով նրանց նախագծի էլ ավելի լավը դառնալու գործընթացում։ Շեշտում է՝ երիտասարդ  կինոարտադրողները պետք է ամուր մաշկ ունենան, հասկանան, որ իրենց հաճախ են մերժելու, պետք է պատրաստ լինեն դրան, ամբողջ ընթացքում պայքարեն։ Պետք է շարունակեն փորձել, ոգեշնչված լինեն, եւ իրենց կրքով վարակեն այլ մարդկանց։ Էգոյանն ասում է՝ ներկայացված ֆիլմերից շատերը կարող են հաջողակ լինել, մնում է լավագույն ձևով աշխատել, օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ ֆիլմերն էլ ավելի կատարելագործելու համար։

Ատոմ Էգոյանը նշում է, որ նման ձեւաչափի օնլայն փառատոնի միջոցով կինոոլորտի մարդիկ միավորված լինելու զգացողություն կունենան, կզգան, որ ընտանիքի անդամ են։ Էգոյանի խոսքով՝ պետք է ադապտացվել ժամանակներին, օգտագործել տեխնոլոգիաներն այնքանով, որքանով հնարավոր է։

«Ի տարբերություն շատերի՝ ես առավել հաջողակ եմ եղել, որովհետեւ մեր վերջին ֆիլմը` «Պատվավոր հյուրը», ցուցադրվել է Վենետիկի, Տորոնտոյի, Լոնդոնի կինոփառատոներին, մենք պետք է լինեինք Սոֆիայում, այնուհետեւ ի հայտ եկավ կորոնավիրուսը, եւ ամեն ինչ դադարեց։ Երջանիկ եմ, որ ֆիլմը որոշակի փառատոնային կյանք ունեցավ, բայց տխուր եմ, որ բազում կինոստեղծողներ, հատկապես՝ երիտասարդները, սպասման մեջ են։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ որեւէ ազդեցություն չունենք այս ամենի վրա։ Մարդկային բազում սերունդներ բախվել են նմանատիպ խնդիրների հետ, եւ մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Ամեն ինչ շատ առեղծվածային է, որովհետեւ մենք չենք էլ հասկանում ոչինչ։ Մենք ամեն օր նոր բան ենք բացահայտում այս վիրուսի մասին»,- նշում է ռեժիսորը։ Էգոյանը հույս ունի, որ «Պատվավոր հյուրը» շատ շուտով կցուցադրի նաեւ Հայաստանում։

Ռեժիսորը փաստում է՝ շատ ուրախ է, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։  «Սա հրաշալի ձեռքբերում է Հայաստանի համար, որովհետեի առաջին անգամ Կաննի մրցութային ծրագրում հայկական ֆիլմ է ընտրվում «Բարեւ, ես եմ»-ի հետո։ Ափսոս, Նորան այս տարի չի կարողանա անձամբ գնալ Կաննի փառատոն, բայց սա մեր կինոինդուստրիայի համար իսկական հաղթանակ է»,- նշում է նա։

Այս օրերին ռեժիսորը շատ է կարդում, ընթերցում գրքեր, որոնց անդրադառնալու ժամանակ չի ունեցել, շարունակում է գրել, ստեղծագործել։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել