Երեկ հայտնի է դարձել, որ Տիմատին որոշել է լքել Black Star ապրանքանիշը, որը հիմնել է 14 տարի առաջ։ Ռեփերն ակնարկել է, որ ընկերության քաղաքականությունը դադարել է բավարարել իրեն։
Արտիստը հայտարարել է, որ ընկերությանն այլեւս առնչություն չի ունենա եւ ծրագրում է սեփական գործը սկսել։ Նրան չի վախեցնում ամեն ինչ նորիս սկսելու անհրաժեշտությունը։ Տիմատին վստահ է, որ ցանկության դեպքում կկարողանա նույնիսկ մրցունակ հսկայի ստեղծել, ինչպիսին Black Star-ն է։
Երբ հայտնի է դարձել ռեփերի որոշման մասին, շատերն են ցանկացել լսել նրան սիրելիի մեկնաբանությունը։ Անաստասիա Ռեշետովան նշել է, որ աջակցում է իր որդու հորը: «Ամեն ինչ ուղղված է լավին»,- կարծում է մոդելը՝ նշելով, որ երկար է սպասել այդ պահին։
Միայն թե տեղեկություններ են շրջանառվում, որ զույգի մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Ինքնամեկուսացման ռեժիմից հետո նրանք հանգստանալու են մեկնել տարբեր երկրներ։ Անաստասիա Ռեշետովան որդու՝ Ռատմիրի հետ մեկնել է Սեն Տրոպե։ Իսկ ռեփերը դստեր՝ Ալիսայի, Ֆիլիպ Կիրկորովի ու նրա երեխաների հետ Հունաստան է ուղեւորվել։
Իրավիճակի նկատմամբ հետաքրքրությունը թեժացնում է նաեւ մոդելը։ Նա ակնարկել է, որ իր կյանքի վերջին մի քանի ամիսները լարված են եղել։ Աստղն Instagram-յան էջում ակնարկել է, որ հոգնել է բոլորից եւ երազում է լավ քնել։
View this post on Instagram
Մոդելը նաեւ գայթակղիչ լուսանկարներ է հրապարակում՝ հատկապես ընդգծելով լանջաբացվածքը։ Երկրպագուներին, իհարկե, հետաքրքրում է, թե ով է այդ շքեղ կադրերի հեղինակը, սակայն Անաստասիա Ռեշետովան լռություն է պահպանում։
Աղբյուրը՝ Instagram, Dni.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն