Ջասթին Բիբերը 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել եւ նվիրել կնոջը։ Առանձնատան մակերեսը գերազանցում է 1000 քառակուսի մետրը։ Տարածքում գտնվում է թենիսի դաշտ, լողավազան, տաղավար։ Իսկ ներսում կա յոթ ննջասենյակ, 10 սանհանգույց, հսկայական գրադարան, կինոթատրոն եւ նույնիսկ շեֆ խոհարարի խոհանոց։ Ջասթինի եւ Հեյլիի հարեւանները դարձել են Էդի Մերֆին, Սիլվեստր Ստալոնեն, Սոֆյա Վերգարան եւ Դենզել Վաշինգտոնը:
«Հեյլին հենց այն մարդն է, առանց որի չէր լինի իմ նոր ալբոմը եւ հետագա պատմությունը։ Նա պարզապես կապում է ամեն ինչ միասին, ինձ թեմաներ է առաջարկում։ Ես անվերապահորեն սիրում եմ նրան եւ ուզում եմ նրա հետ ընտանիք կազմել։ Անկախ նրանից՝ կվաճառեմ ես նոր ձայնասկավառակը, թե ոչ։ Ես հիմա հանգիստ եմ, որ կյանքի մնացած մասը կանցկացնեմ առողջ եւ վստահելի հարաբերություններում», - խոստովանել է երգիչը։
Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են 2018 թվականին։ Երաժիշտը բազմիցս նշել է, որ 23-ամյա մոդելի հետ ամուսնության մեջ իրեն իսկապես երջանիկ է զգում։
Աղբյուրը՝ DailyMail/Starhit
Լուսանկարները՝ Douglas Elliman BeverlyHills/GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ