«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են 2021թ.-ին միջոցառման անցկացման չորս սցենար։ Մրցույթի ձեւաչափը կախված կլինի աշխարհում համաճարակային իրավիճակից, հաղորդում է «Եվրատեսիլի» կայքը։
Առաջին՝ ավանդական տարբերակը ենթադրում է մրցույթի անցկացում Ռոտերդամում (Նիդերլանդներ)՝ «Ahoy» համերգային դահլիճում, ուր ներկա կլինեն ժյուրին ու հանդիսատեսը։ Այս դեպքում մրցույթի մասնակիցները կարող են նաեւ այլ միջոցառումների մասնակցել, որոնք կանկացվեն քաղաքում։
Երկրորդ տարբերակը որոշակի սահմանափակումներ մտցնելն է. դահլիճում սոցիալական հեռավորություն կպահպանվի, կկրճատվի միջազգային պատվիրակությունների ու մամուլի ներկայացուցիչների թիվը։ Սահմանափակումները կվերաբերեն նաեւ քաղաքային միջոցառումներին։
Ըստ երրորդ սցենարի՝ մրցույթի մասնակիցները, որոնք սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանա Ռոտերդամ մեկնել, հնարավորություն կստանան դիստանցիոն ելույթ ունենալ՝ գտնվելով հայրենիքում։
Չորրորդ տարբերակն առաջարկում է «Եվրատեսիլն» ամբողջությամբ առցանց ձեւաչափով անցկացնել։ Այդ դեպքում կչեղարկվեն նաեւ բոլոր միջոցառումները Ռոտերդամում։
2020թ.-ին «Եվրատեսիլ» չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հունիսին կազմակերպիչները նշել են հաջորդ տարի մրցույթի անցկացման օրերը։ Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 18-ին եւ 20-ին, եզրափակիչը ծրագրված է մայիսի 22-ին։
Աղբյուրը՝ Lenta.ru
Լուսանկարը՝ EBU/KRIS POUW
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:02, 26 հունիսի
23:44, 25 հունիսի
Ոճային․ Ադրիանա Գալստյանի լուսանկարը23:01, 25 հունիսի
Մադոննան իր ելույթի ընթացքում բեմում համբուրվել է կնոջ հետ22:41, 25 հունիսի
«Գեղեցիկ մայրիկ»․ Մարտա Կիրակոսյանի լուսանկարը22:07, 25 հունիսի
Գայ Ռիչիի նոր ֆիլմը վարձույթից հանվել է ուկրաինացի գանգստերների պատճառով21:35, 25 հունիսի
«Յուրահատուկ»․ Լիա Զախարյանի ֆոտոշարքը Մոսկվայից21:12, 25 հունիսի
Հինգ բան, որոնք կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում20:43, 25 հունիսի
Աննա Թովմասյանի սպորտային լուքը20:17, 25 հունիսի
«Պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել սպիտակ մազերին ու կնճիռներին»․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ ծերանալու մասին19:43, 25 հունիսի
«Ամառ»․ Էլեն Սարգսյանի գրավիչ լուքը19:14, 25 հունիսի
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչու է առավոտյան վաղ արթնանում․ սփոյլեր՝ նրա օրը սկսվում է 5:30-ից18:42, 25 հունիսի
«Հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր արթնանում են լավ տրամադրությամբ»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)