Քսենիա Սոբչակի «Осторожно: новости!» Youtube-յան հաղորդման նոր թողարկման մի մասը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ծրագրի հեղինակը ներկայացրել է հակամարտության պատմությունը հենց սկզբից։
«Ինձ համար դա, ըստ էության, շատ անձնական պահ է։ 1989թ․-ին՝ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում, հայրս՝ Անատոլի Սոբչակն առաջարկեց Գերագույն խորհրդի պատգամավորի իր մանդատը հանձնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին։ Պարզապես որպեսզի տարածաշրջանը ներկայացված լինի միութենական խորհրդարանում։ Այն ժամանակ դա պարզ երկնքում մի թնդանոթ էր», - պատմել է Սոբչակը։
Նա անդրադարձել է նաեւ սումգայիթյան եւ Բաքվի ջարդերին, Արցախում 1991թ․-1994թթ.ռազմական դիմակայությանը, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության գալուն: Անդրադառնալով 2018 թվականի թավշյա հեղափոխությանը, դրա առաջնորդ, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ, իհարկե, ուշադրություն է հրավիրել Արցախում այժմ ծավալվող իրադարձությունների վրա։
«Ալիեւի Ադրբեջանի եւ Էրդողանի Թուրքիայի հետ Ռուսաստանում պարզապես չեն ցանկանում վիճել։ Եվ դա ինձ տխրեցնում է», - ասել է Սոբչակը։ - Ոչ մեծ, ոչ հարուստ Հայաստանը Ռուսաստանի վերջին դաշնակիցն է Կովկասում։ Եվ հենց նա կարող է օրինակ դառնալ այն բանի, որ «մենք մերոնց չենք լքում» արտահայտությունը մեկ «այլ» մերոնց, «VIP-մերոնց» մասին է․․․
Մանրամասները՝ տեսանյութում․․․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները