Օրերս Արցախին, Հայաստանին ու ամբողջ հայ ժողովրդին իր աջակցությունն է հայտնել հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը, որը Instagram-յան էջում գրել էր. «Ես քեզ հետ եմ, Հայաստան»։ Նա նաեւ հրապարակել է Կոմիտասի «Կռունկ» կոմպոզիցիայի իր կատարման տեսագրությունը։ Ընդ որում, սա համացանցում նրա միակ գրառումը չէ այս թեմայով։ Վերջինը Եվգենի Կիսինի արձագանքն է ադրբեջանցի տենոր, Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովի հրապարակմանը՝ նա, ով հրաժարվել էր նույն բեմում երգել հայուհի Ռուզան Մանթաշյանի հետ։

Մեծ սկանդալ էր բարձրացել. Էյվազովը ոչ միայն հրաժարվել էր նրա հետ նույն բեմ բարձրանալ, այլեւ հասել էր նրան, որ Մանթաշյանը առհասարակ ելույթ չէր ունեցել։ Այդ ժամանակ քննադատներն ու դիտորդները խոսել էին արվեստի քաղաքականացման մասին, եւ օպերային երգչի վերջին հրապարակումը Instagram-ում եւս դարձել է այդ թեզի վառ ապացույց։
Lit.lib.ru-ում իր վերջին հրապարակման մեջ, որը ստացել է «Մենք նույն արյունն ունենք» անվանումը, Եվգենի Կիսինը մեջբերում է Յուսիֆ Էյվազովին, որը Instagram-ում գովերգեր ու ներբողներ է շռայլել Իլհամ Ալիեւի հասցեին։ «Մենք հպարտանում ենք մեր նախագահով»,- գրել է տենորը՝ այս լոզունգին հավելելով դատողություններ այն մասին, թե որքան է սիրում է իր ադրբեջանական ազգն ու ինչպես է խոնարհվում նրա «միասնության, մշակույթի, խելքի» առաջ… «Մենք նույն արյունն ունեք, քանի որ դուք համարձակ եք ու ճշմարիտ, որ ազնիվ եք ու մեծահոգի»,- պաթոսով նշել է Էյվազովը։
Իհարկե, սա ուղարկցվել է արդեն իսկ ձանձրացնող սենտենցիայով. «Մենք սպասում ենք, երբ այս ամենը կավարտվի եւ երբ արդարությունը կհաղթի, ու մեր հողերը կվերադարձվեն»։
Ի պատասխան, Եվգենի Կիսինը գրում է. «Տեղեկատվության համար. 2019թ-ի համար Economist Intelligence Unit Democracy Index-ի համաձայն՝ Ադրբեջանն ավտորիտար ռեժիմ է եւ դեմոկրատիայի մակարդակով զբաղեցնում է 146-րդ տեղը 167 երկրներից (Զիմբաբվեից, Ռուսասատանից, Վենեսուելայից, Կուբայից եւ այլնից ցածր), իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ 2020թ.-ին մամուլի ազատության մակարդակով Ադրբեջանն աշխարհում 168-րդ տեղում է 180 երկրներից (Ռուսաստանից, Բելառուսից եւ այլնից ցածր)։ Եվ ահա պարոն Էյվազովն այդ պետությունն անվանում է «հզոր երկիր», դրա հպատակներին՝ «հզոր քաղաքացիներ» եւ հպարտանում է դրա բռնապետով։ Իհարկե, չեմ ցանկանում իջնել անձնական վիրավորանքների մակարդակի, հատկապես գործընկերոջ հասցեին, բայց այստեղ չեմ կարող չհիշել (ոչ թե որպես վիրավորանք, այլ պարզապես հիշեցում) հայտնի խոսքերը, որոնք մեծն բաքվեցի Լեւ Լանդաուն, գտնվելով քաղաքային բանտում, սիրում էր մեջբերել իր խցակիցների համար. «Ոչ ոք մեղավոր չէ, եթե ստրուկ է ծնվել, բայց ստրուկը, որը ոչ միայն խույս է տալիս իր ազատության ձգտումներից, այլեւ արդարացնում է ու ծաղկեցնում իր ստրկությունը … այդ ստրուկը ծառայամիտ ու ճորտ է, որը առաջացնում է զայրույթի, արհամարհանքի ու նողկանքի արդարացի զգացում…»:
Լուսանկարները՝ NEWS.am STYLE, Սերգեյ Վեդյաշկին/«Մոսկվա»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը