1959 թվականի մարտի 9-ին Mattel. Inc. ընկերությունն իդեալական կնոջ կերպարն աշխարհին ներկայացրեց տիկնիկի տեսքով: Դրա հեղինակ Ռութ Հանդլերը որոշեց արտասովոր բարակ իրանով, հսկայական երկնագույն աչքերով եւ վառ կարմիր շուրթերով տիկնիկին կոչել Բարբի: Այդ օրվանից նոր տիկնիկը խելագար արագությամբ տարածվեց՝ վաճառքի հնարավոր եւ անհնարին ռեկորդներ սահմանելով: Արդեն 1961 թվականին նույն Mattel. Inc. ընկերությունը ստեղծեց Բարբիի ընկերոջը՝ Քենին:
Հետո հայտնվեցին ընկերուհիներ, բարեկամներ, երեխաներ եւ Բարբիի ընտանիքի այլ անդամներ: Մինչեւ այսօր Բարբի տիկնիկի մի քանի միլիարդ օրինակ է ստեղծվել:
Հենց Բարբի տիկնիկն էլ փոխեց կանացի կատարյալ կազմվածքի մասին պատկերացումները: Բարբիի ստեղծման օրվանից հազարավոր աղջիկներ ցանկանում են նրան նմանվել:
Չնայած գիտնականները Բարբիի «կատարյալ կազմվածքն» անատոմիայի տեսանկյունից անիրական են համարում, այդ կերպարի որոշ երկրպագուներ պատրաստ են վերջին լուման ծախսել՝ իրենց իդեալին նմանվելու եւ իրենց մարմինն ու արտաքինը Բարբիի չափսերին մոտեցնելու համար:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է Բարբիի ամենամոլի երկրպագուներին, ովքեր բազմիցս իրենց տանջել են անառողջ դիետաներով, սովահարության հասել, դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը եւ վերջապես իրենց կենդանի Բարբի դարձրել:
Ամենից ճանաչված կենդանի Բարբին, թերեւս, 42 սմ իրանով 28-ամյա ուկրաինուհի Վալերիա Լուկյանովան է:


32-ամյա Ջասթին Ջեդլիքը Քեն տիկնիկի մարմնավորումն է: Ամերիկացին ավելի քան 150.000 դոլար է ծախսել 90 պլաստիկ վիրահատության համար, որպեսզի «տղամարդու կատարյալ կերպար» ստանա:


Ճապոնիայում բնակվող ամերիկուհին կարողացել է միանգամից երկու սիրված կերպար համատեղել: Դակոտան, կամ ինչպես նրան նաեւ անվանում են՝ ԿոտաԿոտին, միաժամանակ ե՛ւ կենդանի Բարբի տիկնիկ է, ե՛ւ անիմացիոն ֆիլմերի հերոսուհի:



Թինա Լեոպարդն անիմացիոն ֆիլմի իսկական կենդանի տիկնիկ է: Չինացի աղջիկը ճանաչում ձեռք բերեց չափազանց բարակ քթի եւ դեմքի արտասովոր ձեւի շնորհիվ:



Ուկրաինայից Անաստասիա Շպագինան, ով հայտնի է նաեւ Fukkacumi կեղծանվամբ, իր արտաքինում սկսեց փոփոխություններ մտցնել, քանի որ իրեն ֆոտոգենիկ չէր համարում: Մեկ տարի առաջ Անաստասիան «պայթեցրեց» համացանցը եւ այսօր համարվում է ամենասիրելի կենդանի Բարբի տիկնիկը:


Կարինե Աբրահամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ