Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ճանաչված կենդանի Բարբիները (ֆոտո)

19:14, 7 սեպտեմբերի

1959 թվականի մարտի 9-ին Mattel. Inc. ընկերությունն իդեալական կնոջ կերպարն աշխարհին ներկայացրեց տիկնիկի տեսքով: Դրա հեղինակ Ռութ Հանդլերը որոշեց արտասովոր բարակ իրանով, հսկայական երկնագույն աչքերով եւ վառ կարմիր շուրթերով տիկնիկին կոչել Բարբի: Այդ օրվանից նոր տիկնիկը խելագար արագությամբ տարածվեց՝ վաճառքի հնարավոր եւ անհնարին ռեկորդներ սահմանելով: Արդեն 1961 թվականին նույն Mattel. Inc. ընկերությունը ստեղծեց Բարբիի ընկերոջը՝ Քենին:

Հետո հայտնվեցին ընկերուհիներ, բարեկամներ, երեխաներ եւ Բարբիի ընտանիքի այլ անդամներ: Մինչեւ այսօր Բարբի տիկնիկի մի քանի միլիարդ օրինակ է ստեղծվել:

Հենց Բարբի տիկնիկն էլ փոխեց կանացի կատարյալ կազմվածքի մասին պատկերացումները: Բարբիի ստեղծման օրվանից հազարավոր աղջիկներ ցանկանում են նրան նմանվել:

Չնայած գիտնականները Բարբիի «կատարյալ կազմվածքն» անատոմիայի տեսանկյունից անիրական են համարում, այդ կերպարի որոշ երկրպագուներ պատրաստ են վերջին լուման ծախսել՝ իրենց իդեալին նմանվելու եւ իրենց մարմինն ու արտաքինը Բարբիի չափսերին մոտեցնելու համար:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Բարբիի ամենամոլի երկրպագուներին, ովքեր բազմիցս իրենց տանջել են անառողջ դիետաներով, սովահարության հասել, դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը եւ վերջապես իրենց կենդանի Բարբի դարձրել:

Ամենից ճանաչված կենդանի Բարբին, թերեւս, 42 սմ իրանով 28-ամյա ուկրաինուհի Վալերիա Լուկյանովան է:

 

32-ամյա Ջասթին Ջեդլիքը Քեն տիկնիկի մարմնավորումն է: Ամերիկացին ավելի քան 150.000 դոլար է ծախսել 90 պլաստիկ վիրահատության համար, որպեսզի «տղամարդու կատարյալ կերպար» ստանա:

Ճապոնիայում բնակվող ամերիկուհին կարողացել է միանգամից երկու սիրված կերպար համատեղել: Դակոտան, կամ ինչպես նրան նաեւ անվանում են՝ ԿոտաԿոտին, միաժամանակ ե՛ւ կենդանի Բարբի տիկնիկ է, ե՛ւ անիմացիոն ֆիլմերի հերոսուհի:

Թինա Լեոպարդն անիմացիոն ֆիլմի իսկական կենդանի տիկնիկ է: Չինացի աղջիկը ճանաչում ձեռք բերեց չափազանց բարակ քթի եւ դեմքի արտասովոր ձեւի շնորհիվ:

Ուկրաինայից Անաստասիա Շպագինան, ով հայտնի է նաեւ Fukkacumi կեղծանվամբ, իր արտաքինում սկսեց փոփոխություններ մտցնել, քանի որ իրեն ֆոտոգենիկ չէր համարում: Մեկ տարի առաջ Անաստասիան «պայթեցրեց» համացանցը եւ այսօր համարվում է ամենասիրելի կենդանի Բարբի տիկնիկը:

Կարինե Աբրահամյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search