Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է գերլարվածությանը, կուտակված նեգատիվին կամ էլ պարզապես կենցաղային հոգսերին՝ պարզ ասած դրանից ոչ մեկը ապահովագրված չէ: Ներկայացնում ենք զգացմունքները վերահսկողության տակ վերցնելու ու հանգստանալու արագ միջոցներ.
Զբոսանք
Երբ լարվածությունը հասնում է գագաթնակետին, մեզանից շատերը ձգտում են մեկուսանալ եւ որեւէ տեղ գնալ՝ օդափոխվելու: Եվ շատ ճիշտ ենք անում, քանի որ սթրեսը նվազագույնի հասցնելու ու շրջապատի վրա նեգատիվը չթափելու լավագույն լուծումը հենց թարմ օդին զբոսնելն է: Սթրեսը պետք է «օդափոխել»: 10 րոպե ինտենսիվ քայլք, ու մենք արդեն թեթեւացած կզգանք մեզ: Ուշագրավ է, որ բարենպաստ հակասթրեսային ազդեցություն է թողնում ոչ միայն քայլքը, այլեւ շուրջը կատարվող իրադարձություններին կողմնակի հայացքով հետեւելը: Ամերիկյան հոգեբանները պարզել են, որ աչքերի միապաղաղ շարժումը սինխրոնիզացնում է ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը ու այդ ձեւով հարթում նյարդային համակարգի աշխատանքը:
Չամիչ
Եթե սթրեսի պատճառը ոչ թե կոնֆլիկտը, զգացմունքային ցնցումները կամ էլ բացասական մտքերն են, այլ զուտ գերհոգնածությունը, ապա դրանից ազատվելու եւս մեկ հետաքրքիր միջոց կա՝ չամիչը: Կերեք մի բուռ չիր, ու դրանցում պարունակվող գլյուկոզան մեկ ակնթարթում ձեզ կվերադարձնի մտքի հստակությունն ու կվերացնի հոգնածությունը: Ի դեպ, անհանգիստ մտքերից ու տխրությունից ոչ միայն խաղողն է ազատում, այլեւ սեխը, չիչխանը, ինչպես նաեւ հատապտուղները:
Գրառումներ
Թուղթն, ինչպես ասում են, ամեն ինչին կդիմանա՝ եթե ընկերների կամ էլ հոգեվերլուծաբանների առաջ հրապարակային խոստովանությունը ձեր սրտով չէ, օրագիր պահելը լավագույն այլընտրանքն է: Նախ՝ դա մտքերը կարգի բերելու հրաշալի միջոց է, երկրորդ՝ օրագիրը թույլ է տալիս ավելի լավ գիտակցել կատարվածը, իրավիճակին մի տեսակ կողքից նայել, երրորդ՝ գրելով այն մասին, թե ինչն է առաջացնում մեր վրդովմունքը, մենք ամբողջ բացասական էներգիան թղթին ենք հանձնում ու ազատվում սթրեսից:
Ջուր
Ջուրը միշտ մեր օրգանիզմի վրա բուժիչ ներգործություն է թողնում՝ հանգստացնելով, մաքրելով ամբողջ բացասական էներգիան: Լարվածությունը թոթափելու համար հարմար են ջրային պրոցեդուրաների բոլոր ձեւերը՝ թե լիցքաթափող լոգանքը, թե լողավազանում լողալը, թե կոնտրաստային ցնցուղը, որը ինչպես գիտեք բուժում է ամեն ինչից՝ այդ թվում սթրեսից: Այս բուժակարգը սուր զգացողությունների հաշվին հանում է լարվածությունը: Սառը ջրից արյան մեջ էնդորֆիններ են արտազատվում, որոնք ժողովուրդը ուրախության հորմոն է անվանում: Նման պրոցեդուրայից հետո ոչ թե պարզապես տրամադրությունն է լավանում, այլ ամբողջ օրգանիզմը մոբիլիզացվում է, զգացվում է էներգիայի ներհոսք, ասես մենք նորից ծնված լինենք:
Աղբյուր՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ