Ժամանակ առ ժամանակ հիմարիկ ձեւանալը մի բան է, իսկ մշտապես հիմար լինելը՝ բոլորովին այլ: Չնայած նման կանանց սիրահարներ էլ, բնականաբար, կան. բարդույթներով ու անհեռատես տղամարդիկ պաշտում են նման աղջիկների ֆոնին կիրթ ու խելացի թվալ:
Բայց ինքն իրեն հարգող տղամարդը իր զուգընկերուհուն այլ չափանիշներով է ընտրում: Նա երջանիկ կլինի, եթե նրա կողքին մի կին է, որի հետ հնարավոր է զրուցել աշխարհում ամեն ինչի մասին, որը նրան խելացի խորհուրդ ու աջակցություն կտա , այլ ոչ թե ինչ-որ մանկամիտ գեղեցկուհի՝ չնայած ինտելեկտը չի բացառում գեղեցկությունը, իսկ գեղեցկությունը չի բացառում խնամքը: Որքան էլ որ կինը խելացի լինի, միեւնույնն է սխալ է հրաժարվել գեղեցիկ հանդերձանքից ու կոսմետիկայից, որոնք կոչված են ավելի ուժեղացնելու պարզունակ սեռական հրապույրը, քանի որ խելացի կինը պետք է ամեն ինչ իր շահերին ծառայեցնի:
Յուրաքանչյուր ուժեղ տղամարդ երազում է երկու բանի մասին, որպեսզի կինն իրեն հասկանա ու ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ: Եվ այդ հարցում կնոջը հաստատ պետք է խելք ու հնարամտություն, որպեսզի կարողանա տղամարդուն ցույց տալ, որ ինքն ունակ է երջանկացնել նրան՝ չնայած հիմարներն անկասկած ունեն նաեւ անժխտելի առավելություն՝ նրանց բնածին թեթեւությունը: Խոսքը ծրագրեր կառուցելու ու տրամաբանական եզրակացություններ անելու նրանց բնածին ունակության մասին է: Այդ խելացի կանայք են մշտապես լարված իրենց մտքի անվերջանալի աշխատանքի պատճառով՝ ձգտելով տրամաբանական բացատրություն գտնել տղամարդկանց արարքներին, հասկանալ, թե ինչ է թաքնված տղամարդկանց այս կամ այն խոսքի հետեւում (տղամարդիկ ի տարբերություն կանանց շիտակ են) կառուցել ծրագրեր եւ այլն: Իսկ հիմարները ապրում են տվյալ օրով, ունակ են ուրախանալ մանրուքներից, պահանջկոտ չեն, եւ հենց դրանով էլ գրավիչ են: Շատ հաճախ կարելի է լսել հետեւյալ խորհուրդը՝ տղամարդու հետ զրուցեք նրան հետաքրքրող թեմայով: Ես խորհուրդ կտայի այս հարցում չափը չանցնել ու չափից շատ չլարվել: Չարժե նստել ու սերտել նրա մեքենայի տարբեր մասերի անունները, ձեզ մի զրկեք երբեմն հիմարիկ երեւալու հրապույրից:
Խոսեք միայն այն թեմաների շուրջ, որոնք իրոք հետաքրքիր են երկուսիդ ու որոնց հարցում կանայք փորձագետներ են համարվում: Ձեզ համար ավելի հեշտ կլինի, իսկ տղամարդու համար էլ՝ ուսանելի: Զրուցեք փոխհարաբերությունների, հոգեբանության կամ էլ պարզապես ձեր կարդացած գրքի մասին, որը ստիպում է մտածել ու նորովի ըմբռնել սովորական երեւույթները: Այդպես դուք կկարողանաք տղամարդուն դրդել ինչ-որ բացահայտումների, որոնք գուցե օգտակար կլինեն ձեր հարաբերությունների համար ու ձեր զրույցներն ավելի հետաքրքիր կդարձնեն: Բացի դրանից սովորեք խելացի փիլիսոփայական հարցեր տալ՝ երբ մարդը ինչ-որ բան է հարցնում, տպավորություն է ստեղծվում, որ նա արդեն գիտի այդ հարցի պատասխանը: Եվ բացի դրանից, տղամարդու ինքնասիրությունը կշոյի այն փաստը, որ դուք հետաքրքրվում եք նրա տեսակետով:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը