1. Հասուն տղամարդը չի վախենում բարդ հանգամանքներից
Նա երբեք չի փախչում վտանգավոր իրավիճակներից, փոխարենը միջոց է գտնվում խոչընդոտը հաղթահարելու համար այնպես, որ ոչ միայն չտուժի, այլեւ հաղթի։ Սրանով հասուն տղամարդը տարբերվում է կամակոր տղայից։
Այդպիսի տղամարդը հավատում է, որ դժվարություններն ընդամենը մեկնարկային կետ են, որի վրա ազդելով՝ կարելի է ավելի լավը դառնալ։
2․ Հասուն տղամարդն ադեկվատ է ընկալում քննադատությունն իր հասցեին
Քննադատությունը չի նեղացնում նրան, քանի որ նա լիովին վստահ է իր կարողությունների վրա։ Հասուն տղամարդը կանգ չի առնում նպատակին հասնելու ճանապարհին, նույնիսկ երբ նրա գործողությունները քննադատության են ենթարկում։ Նա չի քննադատում նաեւ սիրելի կնոջը։ Չի մատնանշում արտաքին, աշխատանքային թերությունները, չի դատապարտում նրա երազանքները։ Նա գնահատում է կնոջն ու օգնում դառնալ ավելի լավը։
Այսպիսի տղամարդը հստակ կանոն ունի, որից բացառություն երբեք չի լինում. նա ոչ ոքի ցգացմունքները չի վիրավորում՝ ապացուցելու համար, որ իրավացի է։
3․ Հասուն տղամարդը չի թաքցնում իր հույզերը
Նա, իհարկե, գիտի, որ որոշակի իրավիճակներում հարկավոր է ուժեղ ու դիմացկուն լինել։ Սակայն երբ միայնակ է լինում երկրորդ կեսի հետ, երբեք չի թաքցնում իրական զգացմունքները։ Նա գիտի, որ անկեղծությունը հաջողակ հարաբերությունների ամուր հիմք է։
4․ Հասուն տղամարդը կանի ամեն ինչ, որ ձեզ հարգեն
Հասուն տղամարդը երբեք թույլ չի տա, որ դուք ձեզ վատ զգաք։ Նա կանի ամեն ինչ, որ ձեզ սիրեն ու հարգեն այնպես, ինչի արժանի եք։
5․ Հասուն տղամարդը հարգում է երկրորդ կեսի զգացմունքները
Նա երբեք ձեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի չի ցուցաբերում ուրիշների ներկայությամբ։ Նա մեծամիտ չի լինի միայն նպատակով, որ ապացուցի իր կարեւորությունը։ Նա կանի ամեն ինչ, որ իր կողքին երբեք թերարժեք չզգաք։ Նա ձեզ չի վիրավորում ու չի նվաստացնում՝ իր կարեւորությունն ապացուցելու համար։
6․ Հասուն տղամարդը հարգում է իր մայրիկին
Սա ակնհայտորեն խոսում է տղամարդու հասունության մասին։ Հասուն տղամարդը գիտակցում է մոր կարեւությունն իր կյանքում։ Նա նրան շնորհակալ է ամենի համար, ինչ նա արել է իր համար։ Հասուն տղամարդը սովորել է նրա հետ վերաբերվել մեծ հարգանքով։ Նա նույն կերպ վերաբերվում է սիրելի կնոջ հետ։
7․ Հասուն տղամարդը սեփական ապագայի իրական ծրագիր ունի
Հասուն տղամարդը հստակ նկրտումներ ու նպատակներ ունի, որոնց պետք է հասնի։ Նա ձգտում է լավագույնին եւ չի համաձայնում նվազագույնին։ Նա լավատեսական հայացքով տարբերվում է մյուսներից։
Հասուն տղամարդը գիտի, որ կյանքում պետք է «լավ տուն» կառուցի։ Եվ նա ցանկանում է այն ձեզ հետ կառուցել։ Նա երբեք չի դադարում մոտիվացնել ձեզ, որ դուք իրականություն դարձնեք ձեր երազանքները։
8․ Նա միշտ բաց է կառուցողական խորհուրդների համար
Նա մեծամիտ չէ եւ չի կարծում, թե թերություններ չունի։ Նա հասկանում է, որ դեռ շատ բան պետք է սովորի։ Հասուն տղամարդն ընդունում է կառուցողական խորհուրդներ։ Նա ավելի քան պատրաստ է ջանասիրաբար աշխատել իր թույլ կողմերի վրա։ Նա անցողիկ անհաջողություններ ժամանակ չունի, նրա հայացքն ուղղված է ընդհանուր պատկերին։
Աղբյուրը՝ Cluber.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:12, 18 մայիսի
Երգչուհի Ալլա Պուգաչովան հայտնել է՝ երբ է վերադառնալու Ռուսաստան09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:51, 17 մայիսի
Լիլի Սարգսյանի կտրուկ ոճափոխությունը (ֆոտո)23:21, 17 մայիսի
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 75-րդ կինոփառատոնը22:39, 17 մայիսի
«Համահունչ զույգ»․ Էմմա Սապունջյանի եւ սիրելիի լուսանկարը22:12, 17 մայիսի
«Դժվար է». Բրիթնի Սփիրսի փեսացուն առաջին անգամ մեկնաբանել է իր եւ երգչուհու երեխայի կորուստը21:44, 17 մայիսի
Ոճային աքսեսուար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը21:12, 17 մայիսի
Ուժեղ եւ անկախ կնոջ կանոնները20:44, 17 մայիսի
«Աշխարհի երջանիկն եմ, որ իմ թռիչքների ու ժպիտի հեղինակը դու ես»․ Հասմիկ Խոջյանն՝ ամուսնու հետ20:23, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանը համարձակ կերպարում լուսանկարվել է Sports Illustrated-ի շապիկի համար (ֆոտո)19:54, 17 մայիսի
Ոճային մայրիկ․ Մարտա Կիրակոսյանի լուքը19:12, 17 մայիսի
Էմբեր Հերդը խոստովանել է, որ ստել է դատարանին