Առաջարկում ենք ընթերցել տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար։
1. Առաջին հերթին պետք է վեր կենալ համակարգչի առջեւից եւ թույլ տալ, որ ձեր աչքերը հանգստանան։ Կարելի է դուրս գալ զբոսնելու՝ հատկապես, եթե լավ եղանակ է դրսում։
2. Կանոնավոր կերպով պետք է մաքրել ու թարմացնել այն տարածքը, որտեղ դուք անցկացնում եք օրվա մեծ մասը։
3. Եթե այս ամենից հետո տրամադրության փոփոխություն չի նկատվում, ուրեմն կարելի է նայել հին լուսանկարները եւ վերհիշել գեղեցիկ հուշերը։ Սա այնքան հաճելի զբաղմունք է։
4.Կատակերգական ֆիլմ դիտեք։ Կարելի է անգամ սովետական շրջանում նկարահանված մուլտֆիլմեր դիտել։ Փորձեք նյարդերը թուլացնող, զվարճալի տեսանյութեր կամ հաղորդումներ դիտել։
5. Շոկոլադը նույնպես տրամադրություն բարձրացնող միջոց է։ Այլընտրանքային տարբերակ են նաեւ մրգերը։ Դրանք նույնպես շատ հյութեղ են եւ ուտելիս ամառ ու արեւ են հիշեցնում։
6. Չպետք է մոռանալ նաեւ ընկերների ու սիրելիի մասին։ Նրանք ձեր լավագույն հակադեպրեսանտներն են։ Ձեզ համար սիրելի եւ հաճելի մեկի հետ կարող եք շոկոլադ ուտել ու զվարճալի հաղորդումներ դիտել։
7. Կարելի է նաեւ շոփինգի գնալ։ Պետք չէ գումար խնայել։ Վերջապես գնեք այն զգեստը, որը ցանկանում էիք ունենալ ձեր զգեստապահարանում։
8. Նոր հետաքրքրություններ ստեղծեք ձեզ համար։ Միգուցե դուք վաղուց ի վեր մտածված ծրագրեր ունեիք, որոնք կարելի է հենց այսօր իրականացնել։
9. Բարի ու հոգատար եղեք։ Դուք կարող եք օգնել մեկին, կամավոր աշխատել, հին իրեր ու խաղալիքներ հավաքել ու տալ կարիքավորներին եւ այլն։ Սա ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլեւ ինքնագնահատականը։
10.Հաճախ ժպտացեք եւ պատկերացրեք, որ դուք երջանիկ մարդ եք։ Տխրելու առիթ չկա։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը