Կան թղթադրամներ, որոնք ասես արվեստի գործ լինեն եւ իսկապես զարմացնում են բոլորին։ Ահա հենց այնպիսի թղթադրամներն մասին էլ ցանկանում ենք պատմել ձեզ։
Մեր ուշադրությունից չվրիպեց հայտնի նկարիչ եւ անիմատոր Ուոլթ Դիսնեյի «փողը». չէ՞ որ նրա հեքիաթային աշխարհը նույնպես պետք է իր թղթադրամն ունենա։ Դրանք հայտնվել են 1987թ-ին եւ այժմ գոյություն ունեն 50, 10, 5 եւ 1 դիսնեյական դոլարներ։ Միակ տարբերությունն այն է, որ այս թղթադրամների վրա պատկերված են ոչ թե նախագահներ, այլ Դիսնեյի մուլտհերոսներ։
Պալաոի կղզում ստեղծել են յուրահատուկ մետաղադրամներ, որոնք կոչվում են «Դրախտային բույրեր»։ Մետաղադրամի վրա պատկերված է կոկոս, սակայն այն գրավում է ոչ միայն իր տեսքով, այլեւ նրանից բուրող հոտով։
Երեք տարի առաջ «Թիթեռնիկ» մետաղադրամը ցնցեց բոլորին, որը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ մետաղադրամներից մեկը։ Այն պատրաստված է արծաթից։ Դրա անվանական գինը կամերունական 1000 ֆրանկ է։ Մետաղադրամի վրա գեղեցիկ ծաղիկ է պատկերված, որի վրա նստած է թիթեռնիկը։ Հատկանշական է, որ այդ թիթեռնիկը ոսկերչական ճշգրտությամբ է ստեղծվել։ Աշխարհում այս մետաղադրամից ընդամենը 2500 օրինակ կա։
Խոսող մետաղադրամ. դրա վրա պատկերված է Ջոն Քենեդին։ Թվում է՝ զարմանալի ոչինչ չկա, սակայն մետաղադրամի վրա առկա է հատուկ կոճակ, որը սեղմելով կարելի է լսել հետեւյալ հայտնի արտահայտությունը. «Հպարտ եմ, որ բեռլինցի եմ»։
«Արծաթե բուրգ» մետաղադրամը թողարկվել է Հովարդ Քարթերի (մարդ, ով հայտնաբերել է Թութանհամոնի դամբարանը) մահվան 70-ամյակի կապակցությամբ։ Մետաղադրամի վրա դամբարանի գերեզմանների պատերի պատկերներն են։
Ութ տարի առաջ Մոնղոլիայում սկսեցին թողարկել մի մետաղադրամ, որի վրա պատկերված է անհետացման եզրին գտնվող թռչուն։ Այն գրավեց բոլորի ուշադրությունն ամբողջ աշխարհում։ 2011թ-ին սկսեցին թողարկել «Ուրալյան բու» անունով մետաղադրամներ, որի պատրաստման համար բարձրակարգ արծաթ են օգտագործում։ «Ուրալյան բուի» գինը կազմում է 1.5-3 հազար դոլար։
Մեծ աղմուկ բարձրացրեցին նաեւ Սոմալիում թողարկված մետաղադրամները։ Սահմանափակ թվով թողարկված այս մետաղադրամները հիշեցնում են հիսունականների ռոք-ն-քոլը եւ իրենց տեսքով կիթառ են նման։
«Դինոզավրի կմախք» մետաղադրամի մի կողմում դինոզավր է, իսկ մյուսում՝ Էլիզաբեթ 2-րդը։ Այս մետաղադրամը կարելի է հանդիպել Կանադայում, եւ դրա անվանական գինը կազմում է 25 ցենտ։
Պետք է նշել նաեւ, որ կա գումարի մի տեսակ, որը ոչ թղթադրամի, ոչ էլ մետաղադրամի տեսք ունի։ Այն պատրաստված է քարից, փայտից եւ անգամ սննդամթերքից։ Յան կղզում վճարելու համար պաշտոնապես օգտագործվում է Ռաի քարերը՝ հինգ մետր տրամագծով։ Ի դեպ, այս քարերի արժեքը պայմանվորված է դրանց կշռով։ Քարի արժեքը նաեւ գնահատվում է ըստ այն մարդկանց թվի, ովքեր մահացել են այն տեղափոխելու ժամանակ։ Որքան շատ են զոհերը, այնքան թանկ է քարը։
Աղբյուրը՝ mif-facts.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը