Դերասանուհի Դարյա Մորոզը ոճային կերպար ընտրելիս հաճախ էր դիմում դիզայներ Ալեքսանդր Հարությունովի օգնությանը։ Մորոզը հաճախ էր ֆոտոշարքերին մասնակցում հենց կուտուրյեի կերպարներով ու հագուստներից մեկը ներկայացրել է Հարությունովի ցուցադրությանը։
Սակայն շփման ընթացքում ինչ-որ բան այնպես չի եղել․ մի քանի շաբաթ առաջ Հարությունովն իր էջում զայրույթի ալիք էր բարձրացրել․ իբրեւ Դարյան իր հագուստով լուսանկար է հրապարակել, սակայն հիշատակում այդպես էլ չի եղել։
Դիզայները հրապարակել է նամակագրության սքրիշոթը, որում ոճաբանը Հարությունովից հագուստ է խնդրում՝ Դարյայի համար ֆոտոշարք անցկացնելու համար։ Մենեջերը պնդում է, որ լուսանկարները տեղադրվելու են բացառապես դերասանուհու բլոգում, կոմերցիոն շահույթ չի նախատեսվում։ Ալեքսանդրի ներկայացուցիչը համաձայնել է այդ պայմանին։ Արդյունքում Մորոզը նոր հավաքածուի հագուստով հայտնվել է կոսմետիկայի ապրանքանիշի էջում՝ բյութի ապրանքների գովադում։ Զայրացած Հարությունովը հրապարակում է արել։
«Ինչ տեսք ունի սովորական գովազդային նկարահանումը։ «No name» իրեր, որոնք կարելի է գտել որտեղ ասես։ Այդպես է բոլորի մոտ, սակայն իմ իրերը, որոնք չես շփոթի ոչնչի հետ, օգտագործել են սեփական գովազդային նպատակներով։ Իսկ ոճաբանը վերցրել է դրանք՝ մենեջերին խաբելով, որ լուսանկարները օգտագործվելու են միայն Դաշայի սոցիալական ցանցերի համար»,- ապրանքանիշին մեղադրել է Հարությունովը։
Երկրպագուները վստահ էին, որ Մորոզը հանդես կգա ի պաշտպանություն ընկերոջ․ դիզայներն ընկերությանը խնդրել է ջնջել լուսանկարները, որոնց համար առանց թույլտվության օգտագործվել են իր կերպարները։ Սակայն ոչ ապրանքանիշի ներկայացուցիչները, ոչ դերասանուհին չեն արձագանքել իրավիճակին։ Հակառակը, Մորոզի հետեւորդները կրկին սոցիալական ցացնում դիտել են հին լուսանկարները, որոնց հետեւանքով սկանդալ է բարձրացել։
Այս անգամ դիզայները որոշել է իրավիճակն անուշադրության չմատնել ու դիմել է անձամբ դերասանուհուն։ «Դարյա, սա կատա՞կ է։ Թե դուք պարզապես որոշել եք թքած ունենալ ապրանքանիշի վրա։ Եթե այո, ապա նման քայլը ձեզ պատիվ չի բերում»,- գրել է նա։ Դերասանուհու արձագանքը փորձել են լսել նաեւ հետեւորդները, որոնք լուսանկարի մեկնաբանություններում նրան հարց են ուղղել, թե որն է կոնֆլիկտի պատճառը։
«Ներողություն, ես տեղյակ չեմ»,- նշել է նա։ «Այդ դեպքում ներողություն խնդրիր։ Քեզ աստղի նման պահելուց առաջ ուշադիր եղիր, թե ում հետ ես մրցում»,- զայրացել է Հարությունովը։
Ալեքսանդրի հետեւորդները հայտնել են, որ դերասանուհին իրենց էջն արգելափակել է այն պատճառով, որ իրենք փորձել են պատասխան ստանալ։ Ու թեւ Դարյան մոդելյերին անձամբ ոչինչ չի պատասխանել, վերջինս նրա լռությունը գնահատել է որպես հարգանքի բացակայություն։
Ալեքսանդր Հարությունովը հայտնի դիզայներ է, որը ծնվել է Թբիլիսում։ Հայտնիության նրա ճանապարհը հեշտ չի եղել, սակայն թռիչքների ու անկումների շարքն, ամեն դեպքում, վարձատրվել է նվիրված լսարանով։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար