Disney կինոընկերությունը հետաձգել է «Մահը Նեղոսի վրա» ֆիլմի թողարկման օրը․ պատճառը ժապավենի գլխավոր դերակատար Արմի Համերի հասցեին սեռական բռնության մեղադրանքներն են։ Ժապավենը, որը նկարահանվել է Ագաթա Քրիստիի համանուն վեպի հիման վրա, կթողարկվի 2022թ․-ի փետրվարին։ Բացի Համերից՝ գլխավոր դերերը կատարել են Քեննեթ Բրանը, Գալ Գադոթը եւ Լետիշա Ռայթը։
Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն իսկ սկսել է հետաքննել բռնաբարության մեղադրանքները, որոնք առաջադրել են դերասանի դեմ Էֆի անունով կնոջ կողմից։ Տուժողի խոսքով՝ 2017թ․-ի ապրիլին Համերը չորս ժամ բռնության է ենթարկել իրեն, գլուխը հարվածել պատին։ «Ես փորձում էի փախչել, սակայն նա թույլ չէր տալիս։ Ես կարծում էի, որ նա կսպանի ինձ։ Հետո նա հեռացավ՝ նույնիսկ չմտածելով, թե ինչ կլինի ինձ հետ»,- պատմել է Էֆին։
Համերը հերքում է մեղադրանքները։ Դերասանի փաստաբանը հայտարարել է, որ Համերն իր պահվածքը նախապես համաձայնեցնում է սեռական զուգընկերների հետ։ Արմիի անձնական կյանքն արդեն վաղուց գրավում է հանրության ուշադրությունը․ համացանցում հայտնած անձնական նամակագրությունում, որը Համերը վարել է անծանոթ աղջկա հետ, 34-ամյա դերասանը խոստովանում է, որ ցանկանում է ճաշակել նրա համը (բառացիորեն), իսկ հետո իրեն կանիբալ է անվանում։
Համացանցում նամակագրության հրապարակումից հետո դերասանի մի քանի նախկին ընկերուհիներ պատմել են կանիբալիզմի թեմայով նրա երեւականությունների եւ նրա կողմից ֆիզիկական բռնության մասին։ Դերասանի նախկին կինը՝ Փեյջ Լորենցը, կարծում է, որ Համերին դուր է գալիս կանանց ցավ պատճառել, եւ նա լուրջ վտանգ է ներկայացնում․ «Ես ցանկանում են հանրայնացնել այս պատմությունը, քանի որ ԲԴՍՄ-ը եւ ոչ նորմատիվ սեռական պրակտիկան կարող են միայն թաքնվելու միջոց լինել տղամարդկանց համար, որոնք ցանկանում են կանանց ցավ պատճառել։ Իսկ ես կարծում եմ, որ Արմին, իսկապես, կանանց ցավ պատճառելու ցանկություն ունի»,- հայտարարել է Լորենցը։
Սկանդալի պատճառով Արմին արդեն իսկ դուրս է մնացել երկու նախագծից՝ «Shotgun Wedding» ֆիլմից, որում նա պետք է խաղար Ջենիֆեր Լոպեսի հետ եւ «Առաջարկություն» սերիալից, որը նվիրված է «Կնքահայրը» եռերգության ստեղծման պատմությանը։ Համերը պնդում է, որ համացանցում հայտնված նամակագրությունը կեղծված է, նա հրապարակված հաղորդագրություններն անվանել է չարակամ ու սուտ առանց հարձակում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 1 հուլիսի
Արմեն Պետրոսյանի ընտանեկան հոլովակը՝ Երեւանի սրտից23:12, 1 հուլիսի
Օլգա Սերյաբկինան խոստովանել է, որ պատրաստ է վերադառնալ Մաքս Ֆադեեւի հետ աշխատանքին22:42, 1 հուլիսի
«Իմ արեւ ու լուսին»․ Աննա Թովմասյանը հիասրել է զավակների լուսանկարով22:12, 1 հուլիսի
Նոր ալբոմի համար․ Բեյոնսեն լուսանկարվել է մերկ21:46, 1 հուլիսի
«Հե՞շտ է մայր լինելը»․ բալիկի սպասող Դիանա Տոնոյանի նոր հրապարակումը21:12, 1 հուլիսի
Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց20:51, 1 հուլիսի
Բնական կերպար․ Գաբի Գալոյանն առանց շպարի20:12, 1 հուլիսի
Պիեռ Նարցիսի մարմինն ուղարկվել է Կամերուն19:42, 1 հուլիսի
«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի19:24, 1 հուլիսի
Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է դերասան Ջո Էլվինի հետ18:49, 1 հուլիսի
«Երբ միտքդ որոշում է բողոքել, հակառակն արա՝ շնորհակալություն հայտնիր»․ Արաքսյա Մելիքյան18:13, 1 հուլիսի
Դստեր ննջասենյակում գաղտնալսման սարք տեղադրելու մասին ․ Բրիթնի Սփիրսի հայրը բացատրություն է տվել