Դրական ուղղությամբ մտածիր
Տվյալ սկզբունքը հիմք է հանդիսանում մարդու միջից ամաչկոտությունն արմատախիլ անելու համար: Առանց ճիշտ տրամադրության, մենք երբեք ոչինչ չենք կարողանա. հիշեք դա: Իսկ գլխում պետք է հետեւյալ միտքը լինի եւ հետեւաբար` կենսական կրեդոն. իմ սխալները ոչ մեկին չեն վերաբերում: Այլ խոսքով ասած` մի կառչեք սեփական անձի մասին շրջապատի կարծիքից: Պարզ բան է` ցանկացած առողջ դատող մարդ ուզում է դրական տպավորություն թողնել նրանց վրա, ում հետ սերտ կապերի մեջ է, ինչպես նաեւ քիչ ծանոթ մարդկանց վրա: Բայց նույնիսկ եթե սխալ եք թույլ տվել` որեւէ սխալ բան եք ասել, անտեղի ծիծաղել եք, շտապելիս սայթաքել եք եւ ընկել բոլորի աչքի առջեւ, ջանացեք յուրացնել մի պարզ ճշմարտություն. խոշոր հաշվով, ակամա ականատեսների կողմից ձեր տհաճություններին մեծ ուշադրությունը, ինչպես նաեւ աչքերում հեգնանքը եւ դժվարությամբ զսպվող ծիծաղը ընդամենը ձեր ակտիվացած երեւակայության արդյունքն են:
Մենք այնքան անտարբեր աշխարհում ենք ապրում, որ այսօր յուրաքանչյուրը միայն իր եւ իր խնդիրների մասին է մտածում: Այսինքն՝ իզուր եք օտարներից սպասում օգնություն, կարեկցանք եւ նույնիսկ չարախնդություն: Իհարկե, կան խառնվածքներ, որոնք չափից շատ ունեն վերջին «բարիքից», բայց ի վերջո, ինչու պետք է ձեզ անհանգստացնի ինչ-որ մեկի կարծիքը: Ուրիշի կարծիքից կախվածությունն արգելակում է մարդու զարգացումը, նրա առաջխաղացումը դեպի նպատակը, դեպի սոցիալական եւ կարիերային սանդուղքը: Բացառություն է կազմում սոսկ հեղինակավոր, հարգված անձի կառուցողական քննադատությունը:
Վերահսկիր քեզ
Դրա համար անհրաժեշտ է սովորել կառավարել սեփական շնչառությունը: Դանդաղորեն եւ խորը ներշնչեք, նույն եղանակով արտաշնչեք եւ անպայման` քթով: Դա ձեզ կօգնի հանգստանալ:
Մի փորձեք մատները շարժել, տրորել կիսաշրջազգեստի փեշը. շրջապատողներն անմիջապես կնկատեն, որ դուք ձեզ անհարմար եք զգում, իսկ դա չի կարելի թույլ տալ: Խոսելիս կամ հռետորություն անելիս (հանրային ելույթի ընթացքում), բառերն արտասանեք առանց շտապելու, վստահ, գործի իմացությամբ. շրջապատի մարդիկ պետք է զգան ձեր բանիմացությունը եւ բարձր ինքնագնահատականը:
Ավելի հաճախ ժպտացեք, բայց ոչ` չափից ավելի. եթե ամեն անգամ ժպիտով փոխարինեք պատասխանելու կամ պատմելու անհրաժեշտությունը, շրջապատողների մոտ այնպիսի տպավորություն կձեւավորվի, թե դուք ի վիճակի չեք երկու բառ իրար կապել: Մի լարվեք, ընդհակառակը, թուլացրեք մկանները. այդպես շփվելն անհամեմատ ավելի հեշտ կլինի:
Շատ արդյունավետ խորհուրդ է. եթե պատմելու կարողություն չունեք, ձեր մեջ «միացրեք» հարցազրուցավարին: Հավատացեք, դա ըստ արժանվույն կգնահատվի ձեր կողքին գտնվողների կողմից: Ճիշտ է, չի կարելի կորցնել չափի զգացումը. այնպիսի գործում, ինչպիսին շփումն է, պնդերեսությունը միայն վնաս կտա:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ