«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ARMONIA 2021-ը փնտրում է աշխարհի հայ երիտասարդ տաղանդների

17:31, 16 ապրիլի

«ARMONIA» կրթական հարթակը կրկին որոնում է աշխարհի հայ երիտասարդ տաղանդների: www.armonia.me կայքում սկսվել է երաժշտական ​​մրցույթը`աջակցելու դասական երաժշտության երիտասարդ կատարողներին:

Մրցույթի կազմակերպիչ «Armenian Assembly» ՀԿ-ն հրավիրում է մասնակցության  9-ից 17 տարեկան բոլոր երիտասարդ երաժիշտներին, ովքեր նվագում են փողային, լարային կամ ստեղնաշարային գործիքներ և ունեն դասական երաժշտական կրթություն։

Ինչպես 2020 թվականին, մրցույթն  անցկացվում է առցանց՝ www.armonia.me կայքում։  Մրցույթը նախատեսում է 4 դրամաշնորհ մասնակիցների երեք տարիքային խմբերի համար՝

  • 9-ից 11 տարեկան,
  • 12-ից 14 տարեկան,
  • 15-ից 17 տարեկանը ներառյալ,
  • «Հանդիսատեսի համակրանք»:

Ըստ մրցույթի արդյունքների՝ Armenian Assembly-ն յուրաքանչյուր կարգի հաղթողին կպարգևատրի դրամաշնորհ,  որը դափնեկիրները կկարողանան օգտագործել բացառապես ստեղծագործական զարգացման և կրթական նպատակով։ Ինչպես նաև դափնեկիրները կընդգրկվեն Armenian Assembly-ի կողմից իրականացվող Երիտասարդ տաղանդների աջակցման ծրագրում:

Մրցույթն  անցկացվելու է երկու փուլով`տեսագրությունների հիման վրա։

1. Առաջին փուլ՝ Նախընտրական։ Ապրիլի 1-ից մինչև մայիսի 10-ը մրցույթի կայքում կկատարվի  առցանց դիմումների ընդունում, իսկ մայիսի 11-ից 18-ը Նախընտրական փուլի ժյուրիի անդամները կընտրեն յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն կատարողներին։ Եզրափակիչ փուլ կանցնեն 15 կատարող։

2. Երկրորդ փուլ՝ Եզրափակչ։ Մայիսի 19-ից 25-ը Եզրափակիչ փուլի ժյուրիի անդամները կընտրեն հաղթողներ յուրաքանչյուր տարիքային խմբից։

 

2021-ին Եզրափակիչ փուլի ժյուրիի անդամների կազմում ընդգրկված են համաշխարհային մասշտաբի  երաժշտության ոլորտի ներկայացուցիչներ՝ Կոնստանտին Օրբելյան (ԱՄՆ), Սերժ Թանկայն (ԱՄՆ), Ջիվան Գասպարյան (Հայաստան), Սերգեյ Սմբատյան (Հայաստան), Միխաիլ Խոխլով (ՌԴ), Ստաս Նամին (ՌԴ), Աննա Կասյան (Ֆրանսիա), Աննա Ագլատովա (ՌԴ), Արտյոմ Մանուկյան (ԱՄՆ), Ջիվան Գասպարյան կրթսեր (Հայաստան), Տիգրան Հեքեքյան (Հայաստան)։

Սերժ Թանկյան. ARMONIA 2021 Եզրափակիչ փուլի Ժյուրիի անդամ.«Բարև! Ես Սերժ Թանկյանն եմ: Եթե դու հայ դասական երաժիշտ ես, 9-ից 17 տարեկան, լրացրու՛ մասնակցության հայտը armonia.me կայքում: Այն մեծ մրցույթ է, որի շրջանակներում նախատեսվում է տրամադել 4 դրամաշնորհ: Ես կլինեմ ժյուրիի կազմում, այնպես որ կկարողանամ լսել ձեր կատարումները: Մաղթում եմ հաջողություն»։ 

Կոնստանտին Օրբելյան. ARMONIA 2021 Եզրափակիչ փուլի Ժյուրիի անդամ.«Ուրախ եմ հայտնել, որ Armenian Assemlby-ն փնտրում է երաժշտական ​​մեծ տաղանդներ: Մենք ՝ հայերս, շատ տաղանդավոր պատանիներ ունենք: Անհամբեր կսպասեմ տեսնել ձեր կողմից ներկայացված կատարումները»:

Տիգրան Հեքեքյան, ARMONIA 2021 Եզրափակիչ փուլի Ժյուրիի անդամ.«Սիրելի երիտասարդ երաժիշտներ, Armenian Assembly-ն հերթական անգամ անցկացնում է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար նախատեված մրցույթ, և ես համոզված եմ, որ հայերն ունեն շատ տաղանդավոր երեխաներ, երիտասարդներ և կատարողներ: Մասնակցեք մրցույթին, ներկայացրեք ձեր հայտը և ցույց տվեք ձեր հնարավորությունները: Մաղթում եմ հաջողություն»:

Մայիսի 19-ին մրցութի կայքում կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ելութները, և մինչև մայիսի 25-ը ներառյալ՝ մեկ շաբաթվա ընթացքում ARMONIA կրթական հարթակի կայք այցելուները կկարողանան քվեարկել իրենց նախընտրած մասնակցի օգտին: Հանդիսատեսի քվեարկության արդյունքների համաձայն՝ կընտրվի չորրորդ դրամաշնորհի՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի հաղթողը 2021 թվականին ARMONIA կրթական հարթակի հիմնական խնդիրն է ընդլայնել մրցույթի աշխարհագրությունը և մասնակիցներ ներգրավել ամբողջ աշխարհից:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել