Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է, եւ այդ թեմային, ինչպես հայտնի է, նվիրված են բազմաթիվ ֆիլմեր ՝ տարբեր մտահղացումներով եւ մարմնավորմամբ, բայց միավորված միասնական գաղափարով, առաքելությամբ ՝ թույլ չտալ ողբերգության կրկնությունը:
NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում չորս ֆիլմ, որոնք այս կամ այն ձևով հանդիսատեսին են հասցնում հայ ժողովրդի ողջ ցավն ու ողբերգությունը։
«Արտույտների ագարակը»
1915 թ.: Երկու հայ եղբայրները ՝ Արամը և Ասատուրը, 20 տարի չեն տեսնվել և երազում են հանդիպման մասին։ Նրանցից մեկը,ով հաջողակ բժիշկ է, արտագաղթել է Վենետիկ, մյուսը հողատեր է Անատոլիայի փոքրիկ քաղաքում:
Արամը պատրաստվում է եղբոր հետ հանդիսավոր հանդիպմանը։ Նա վերականգնում է հին վիլլան, որը կոչվում է Արտույտների ագարակը: Բայց նրանց վիճակված չէր հանդիպել։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Իտալիան փակում է իր սահմանները, իսկ թուրք զինծառայողները հրաման են ստանում ոչնչացնել հայ ընտանիքներին։
«Սպի»
Հայոց ցեղասպանությունից փրկված Նազարեթ Մանուկյանը տարիներ անց պատահաբար իմանում է՝ հնարավոր է իր երկվորյակ դուստրերը նույնպես փրկվել են, և սկսում է փնտրել նրանց։ Որոնումները Նազարեթին հասցնում են Հյուսիսային Դակոտա։
«Խոստում»
Առաջին համաշխարհային պատերազմը մեծ թափ է հավաքում։ Օսմանյան մեծ կայսրությունը կործանվում է, իսկ Կոստանդնուպոլիսը քաոսի մեջ է ընկղմվում։ Ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը ժամանում է քաղաք: Նա մտադիր է Թուրքիայի հարավում գտնվող հայրենի գյուղում զարգացնել ժամանակակից բժշկությունը:
Ֆոտոլրագրող Քրիս Մայերսին Կոստանդնուպոլիս բերեց ոչ այնքան աշխատանքը, որքան բոցավառ զգացմունքը հայ նկարչուհի Աննայի հանդեպ: Միքայելը նույնպես հիացած է Աննայով, բայց տղամարդկանց միջեւ մրցակցությունը ձախողվում է, երբ կայսրությունը սկսում է դաժանորեն հետապնդել ազգային փոքրամասնություններին: Խոստումները տրվում և խախտվում են, բայց մի խոստում անպայման պետք է պահել ՝ ողջ մնալ և աշխարհին ճշմարտությունը պատմել։
«Մայրիկ»
1921 թվականին հայերի ընտանիքը, փրկվելով Ցեղասպանությունից, գալիս է Մարսել։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է նրա՝ սիրով ու քնքշությամբ լցված ընտանիքի պատմությունը։ Ֆիլմում պատմվում է Զաքարյան ընտանիքի ճակատագրի մասին։ Ազատ Զաքարյանը Մարսելի նավահանգստում բնակվում է իր ընտանիքի ՝ հոր, մոր և երկու մորաքույրների հետ։
Չնայած բոլոր դժվարություններին ՝ ընտանիքը ամուր և միասնական է մնում։ Մեծերը շատ բաներից են զրկում իրենց, որպեսզի ապագայում Ազատը կրթություն ստանա և դառնա ինժեներ։
Հ. Գ. Եվ եթե նույնիսկ 106 տարի էլ անցնի, մենք Կհիշենք ու Կպահանջենք։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ