Պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեին կրկին մեղադրել են ոտնձգությունների համար։ Ուկարիանացի երգչուհի Անի Լորակից հետո նմանատիպ հայտարարություն է արել Տատյանա Նայնիկը՝ «ՎԻԱ Գրա» նախկին մենակատարը։
Նա պատմել է, որ հայտնվել է կոլեկտիվում, երբ 23 տարեկան է եղել։ Աշխատանքը նրան առաջարկել է կոմպոզիտորի եղբայրը՝ Վալերի Մելաձեն։ Նա աղջկան դիմավորել է օդանավակայանում եւ տարել հյուրանոցի համար, ուր խնդրել է իր ներկայությամբ փորձել համերգային կոստյումը։ Դրանից հետո նրանք ձայնագրման ստուդիա են գնացել, ուր պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն նրան պատմել է Լորակի մասին։
«Նույն օրը մենք քննարկել ենք Անի Լորակին, այդ ժամանակ նա դեռ այդքան հայտնի չէր։ Եվ ես գիտեի նրան։ Նա այդ ժամանակ ասաց․ «Անի Լորակն ինձ խնդրում է աշխատել իր հետ»։ Ես հիշեցի դա։ Եվ մի քանի տարի անց նրա հետ դա տեղի է ունենում»,- «Звезды сошлись» շոուի եթերում պատմել է Նայնիկը։
Արտիստը հիշել է նաեւ դեպքը, որն իր համար առաջին տագնապալի նշանն է դարձել։ Մի անգամ Կոնստանտին Մելաձեն հրաժեշտի ժամանակ ոչ հայրաբար գրկել է նրան․ այդ պահին աղջիկը շատ է լարվել։ Պրոդյուսերը հեռացել է, սակայն նրանց միջեւ նամակագրություն է սկսվել։
«Ես հասկացա, որ բոլոր աղջիկներ հետ այդպես նամակագրություն է վարում։ Հետո Կոստյան ինձ հրավիրում է, նրան ինչ-որ բան դուր չէր եկել։ Նա ինտելիգենտ շփվում է։ Ինչ-որ տարօրինակ շփում էր, որը չէր ստացվում։ Ես այնքան էի հիանում նրանով։ Եվ նա ինձ նտսեցրեց ծնկին, բռնեց ազդրս։ Նրա ձեռքերը դիպչում էին ինձ․․․»,- հիշել է «ՎԻԱ Գրա»-ի նախկին մենակատարը։
Դրանից կես տարի անց նա հեռացել է խմբից։ Նրա խոսքով՝ Կոստնատին Մելաձեն հետո իրեն մասնագիտական առումով անպետք է համարել։ Նրանից հետո խմբից հեռացել է նաեւ Ալյոնա Վինիցկայան, որը, Յանինիկի կարծիքով, եւս պրոդյուսերին մերժել էր ինտիմ հարաբերություններ ունենալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են