Մի քանի օր առաջ հումորիստն արձակուրդ է մեկնել Սոչի։ Այնտեղ է մեկնել նաեւ դերասանուհին։ Պարզվել է, որ Գարիկ եւ Եկատերինա ժամանակն անցկացնում են նույն վայրում՝ Կարմիր Պոլյանայի սպա-հյուրանոցում, որտեղից երկուսն էլ լուսանկարներ են հրապարակում իրենց սոցցանցերում:
Խարլամովն ու Կովալչուկն իրենց հանգիստն են բայելում Little Big խմբի անդամներ Սոֆյա Տայուրսկայայի եւ Իլյա Պրուսիկինի ընկերակցությամբ, որոնք նույնպես դեռ պաշտոնապես չեն հաստատել իրենց հարաբերությունները:
Ըստ լուրերի՝ հումորիստի եւ դերասանուհու սիրավեպը սկսվել է անցյալ տարի՝ «Գուսար» սերիալի նկարահանումների ժամանակ։ Իբր, նախքան Քրիստինա Ասմուսից պաշտոնապես բաժանվելն է Խարլամովը սկսել ուշադրություն դարձնել Կովալչուկին:
Քրիստինա Ասմուսը եւ Գարիկ Խարլամովը ամուսնացած են եղել յոթ տարի։ Բաժանման մասին նրանք հայտարարել են անցյալ ամռանը։ Նախկին ամուսիններն ունեն դուստր՝ Նաստյան, որին նրանք միասին են դաստիարակում։ Թե, ինչն է իրականում դարձել զույգի բաժանման պատճառը, հայտնի չէ։ Ինքը՝ Գարիկը, նշել է, որ որոշումն ընդհանուր է եղել, իսկ Քրիստինան ասել է, որ ամուսնալուծության նախաձեռնողն ինքը եղել է։ Դերասանուհու փաստաբանը նշել է, որ Խարլամովը մինչեւ վերջին պահը փորձել է կարգավորել հարաբերությունները կնոջ հետ եւ ցանկանում է պահպանել ընտանիքը:
Եկատերինա Կովալչուկի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի: Ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Աստղային գործընկերների հետ սիրավեպերում նա նույնպես աչքի չի ընկել։ Եկատերինա Կովալչուկը հանդիսատեսին կարող է ծանոթ լինել «Երկու քույր» ֆիլմից եւ «Անսկզբունքայինները» սերիալից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին