Նախորդ տարի Այզա Դոլմատովան բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Դմիտրի Անոխինից։ Բլոգերի խոսքով՝ ամուսնու հետ հարաբերությունները նվաստացնող են եղել։ «Ես ներողություն էի խնդրում, նրան ձեռք մեկնում, իսկ նա դրանց հարվածում էր բռունցքով»,- հիշել է Այազան։
Բաժանումը եւս դժվար է եղել։ Հաղորդավարուհին նախկին ընտրյալին է վերադարձել 13 միլիոն ռուբլի, որը վերջինս ներդրել էր գեղեցկության սրահի համար եւ մնացել առանց գումարի։
Ամուսնուց բաժանվելուց որոշ ժամանակ անց Այզան սիրավեպ է սկսել Օլեգ Մայամիի հետ։ Սիրահարների հարաբերություններն իդեալական էին թվում, սակայն իրականում ամեն ինչ այդպես չէր։ «Օլեգը կարծում էր, թե ես գռեհիկ եմ։ Ինձ չէր կարելի ուրիշ երգեր կատարել, լսել այլ երաժիշտների բացի իրեն»,- ասել է նա։
Երբ Դոլմատովան հղիացել է, գիտակցել է, որ չի ցանկանում Մայամիից երեխա ունենալ։ Հեռուստաաստղի խոսքով՝ ժամանակը համապատասխան չէր։ Նա երկու լուրջ նախագիծ էր պատրաստում, որոնցից հնարավոր չէր հրաժարվել ֆինանսական պատճառներով։ Արդյունքում նա հղիության արհեստական ընդհատման է դիմել, որը լուրջ դեպրեսիա է առաջ բերել։
«Ես գնացել եմ շամանների մոտ, ինձ համար մեդիտացիաнեր են արել, որոնք նախատեսված են երեխա կորցրած կանանց համար։ Ինձ մոտ դեպրեսիա է սկսվել։ Ես չէի ուզում ոչ մի տեղ գնալ, աշխատել ու շփվել։ Օլեգը դեմ էր հղիության ընդհատմանը, նա շատ էր անհանգստանում։ Արդեն մեծ ժամկետ էր՝ երկու ամիս»,- խոստովանել է նա։
Բլոգերը մինչ այժմ կշտամբում է իրեն կայացրած որոշման համար եւ զղջում է կատարվածի համար։ «Ինձ թվում է՝ ես սխալ եմ թույլ տվել։ Ես երբեք չեմ կարողանա ներել ինձ։ Ես շատ եմ ուզում աղջիկ ունենալ, բայց վստահ չեմ, որ արժանի եմ»,- «Premier» առցանց կինոթատրոնի «Исповедь» նախագծի ընթացքում ասել է Այզան։
Ավելի վաղ Դոլմատովան լուր է հայտնել, որը երկրպագուները վաղուց էին սպասում։ Նա որոշել է Գուֆին երկրորդ հնարավորություն տալ եւ վերադառնալ նրա մոտ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը