Անցյալ տարվա օգոստոսին հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Դինան, ամուսնացել է իր մանկության ընկեր Դմիտրի Մաթեւոսովի հետ: Երիտասարդները շքեղ հարսանիք են կազմակերպել Բարվիխայում, իսկ երկու ամիս անց նաեւ պսակադրվել են: Սակայն ամուսնությունը կես տարուց փոքր-ինչ ավել է տեւել։ Արդեն մարտին Դինան որոշել է բաժանվել ամուսնուց։ Այժմ՝ չորս ամիս անց, նա որոշել է պատմել, թե ինչպես է նա ապրում ամուսնալուծությունից հետո:
Այն մասին, թե ինչու է որոշել խզել ամուսնությունը, քաղաքական գործչի դուստրը չի պատմել, սակայն նշել է, որ նախկին ամուսնու հետ չի հաջողվել պահպանել ընկերական հարաբերությունները: Դինան պատմել է, որ իր ծննդյան օրն ամուսնալուծության որոշում է կայացրել ։
Իմ 19-ամյակը սկսվեց ամուսնալուծվելու որոշումից։ Մարտի 31-ին, ժամը 20:30-ին, ես լաց էի լինում, ժամը 23:40-ին դիմահարդարում էի անում, որպեսզի ինչ-որ կերպ հավաքվեմ, իսկ ապրիլի 1-ին ժամը 0:00-ին ես մոմեր էի վառում՝ իմանալով, որ կյանքի հաջորդ տարին բոլորովին այլ է լինելու: Անորոշությունը վախեցրել էր, իսկ ականջակալներում հնչում էին քաջալերող տողեր, - Instagram-ում գրել է քաղաքական գործչի դուստրը։
Աղջիկը խոստովանում է, որ ամուսնու հետ հարաբերությունների խզումը հեշտ չի եղել։ Այդ ընթացքում նա շատ բան է վերաիմաստավորել եւ հասունացել։ Դինան վստահեցնում է, որ չարացացծ չէ նախկին ամուսնու դեմ։ Ընդհակառակը, նա նույնիսկ շնորհակալ է նրան կյանքի փորձ ձեռք բերելու համար։
Նեմցովայի նախկին ամուսինը՝ 21-ամյա Դմիտրի Մաթեւոսովը, Մոսկվայի պետական համալսարանի ուսանող է, նա սովորում է մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուլտետում:
Դինա Նեմցովան եւ նրա եղբայր Անտոն Նեմցովը PR գործակալության սեփականատեր Եկատերինա Օդինցովայի եւ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի երեխաներն են: Նրանց ծնողները երբեք ամուսնացած չեն եղել (Եկատերինա Բորիսի հետ հարաբերությունների ժամանակ ամուսնացած է եղել), սակայն Ռուսաստանի նախկին փոխվարչապետը ընդունել է եւ որդուն, եւ դստերը: Նեմցովը երեխաներին տվել է իր ազգանունը եւ լավ ապահովել է նրանց։
Աղբյուրը՝ KP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը