Օրերս Maneskin խմբի անդամները ժամանել են Մոսկվա եւ շփվել լրագրողների հետ, սակայն ոչ բոլորին է հաջողվել հարցազրույց վերցնել նրանցից: Քսենիա Սոբչակը քննադատել է խմբի մենեջերներին, որոնք վերջին պահին չեղարկել են միանգամից մի քանի հարցազրույց:
Օլգա Բուզովան, ով հասցրել է հանդիպել իտալացի արտիստների հետ, պատասխանել է Քսենիա Սոբչակին: Երգչուհուն հաջողվել է շփվել խմբի հետ, որից հետո նրա վրա տեղացել է զայրացած մեկնաբանությունների տարափը:
«Ինձ խոստացվել է բացառիկ հարցազրույց, ես բազմաթիվ տարբերակներ եմ առաջարկել տղաների համար, բայց համաձայնեցրել են միայն այն, ինչ դուք կտեսնեք շատ շուտով։ Հենց այդ ամենի պատճառով էլ սկանդալ առաջացավ մեր որոշ հարցազրուցավարների հետ ... եւ չգիտես ինչու ես մեղավոր դարձա, որ նրանց բոլորին մերժել են խմբի հետ շփվելու հարցում», - Instagram-ում գրել է Բուզովան։
Օլգան նշել է, որ իր համար նույնպես տարօրինակ է նման պահվածքը։ Երգչուհին ասել է, որ կատարվածի մեջ իր մեղքը չկա։ Երգչուհուն դուր չի եկել նաեւ այն փաստը, որ հարցազրույց վարողները ծիծաղել են բորշչի մասին նրա հարցի շուրջ։
«Իմ բորշչը Ձեր կոկորդին է կանգնել։ Կարո՞ղ է պարզապես չեք ճաշել այսօր։ Եւ քաղցած եք, քանի որ այս տեսակ չար եք։ Քսյուշա, ուզում ես քեզ հետ կիսվեմ նկարահանված նյութով, ճիշտ է, այնտեղ հարցեր չկան ֆեմինիզմի, սեքսիզմի, ԼԳԲՏ-ների, կիսաշրջազգեստով շրջող դեռահասների խնդիրների, Պուտինի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին», - լրագրողին դիմել է Բուզովան։
Հաղորդավարուհին հավելել է, որ իր բոլոր գործողությունները համաձայնեցվել են խմբի մենեջմենթի հետ, իսկ ինքը պարզապես հետեւել է հրահանգներին:
«Եվ, հարգելի լրագրողներ, մի արժեզրկեք ուրիշի աշխատանքը։ Ես հարմարվեցի տղաներին, ծիծաղում էինք, խոսում էինք երաժշտության մասին, ես նրանց պատմեցի բորշչի, վալենկիի մասին, եւ շատ ավելին։ Եվ դա էր իմ հարցազրույցը։ Դուք չեք կարող դատապարտել գոնե այն պատճառով, որ դուք չեք տեսել այն։ Հարգեք եւ արվեստագետներին, եւ նրանց ընտրությունը»,- եզրափակել է երգող հաղորդավարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին