«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Հայկական «Օլիգարխիզմը» դնում է իր «ֆալլոսը» հասարակության վզին. Արվեստագետ Սամվել Սաղաթելյան. Eхclusive NEWS.am STYLE

16:14, 12 հոկտեմբերի

Կինոգետ Շագա Յուզբաշյանի բնակարանում անցկացրած նրա մեկօրյա ցուցահանդեսը վրդովված կարծիքների տարափ առաջացրեց: Բնակարանում: Մեկ օրով: Այսինքն, այդ մասին չի գովազդվել, այսինքն, նա չէր պարտադրում, այսինքն, նրանք, ում հետաքրքիր չէր, կարող էին եւ չգալ: Առհասարակ մի կողմ դնենք ցուցահանդեսի գեղարվեստական բնույթը, նրա մշակութային արժեքը եւ առաջ քաշենք մեր մարդկային արժեքների հարցը: Մի' ընդունեք նրան: Նա չի պարտադրում, սակայն արդյոք արժե՞ «աթոռներ կոտրել»…

NEWS.am STYLE-ը զրուցել է արվեստագետ Սամվել Սաղաթելյանի հետ իր գործերի էության եւ ոգեշնչման աղբյուրների մասին:

Ինչպե՞ս հայտնվեց «Տրանս ռոմանսի» Ձեր մտահղացումը: Եւ ինչու՞ հենց Հայաստանում  որոշեցիք այն ցուցադրել:

Նկատել եմ, որ վերջին շրջանի գործերիս «հումքը» և ապրումները ձեւավորվում  են այստեղ, իսկ արտադրությունը` Նահանգներում, քանի որ, այնուամենայնիվ, ստեղծագործական պրոցեսի տեխնոլոգիան արևմուտքում է, համենայն դեպս ինձ համար: Այդ շարքը ծնվել է ԱՄՆ-ում  2010 – 2013-ականների ընթացքում,  երբ սկսեցի հետաքրքրվել Transsexuals կոչվող անձանց այն տեսակով, որոնք ի ծնե տղամարդ են, բայց ինքնությամբ իրենց կին են զգում և անում են ամեն ինչ այդ հաստատելու համար՝ դիմելով մարմնի որոշ ձևափոխումների, բայց թողնելով տղամարդկայինի գլխավոր վկայությունը:

Մի առանձին իրականություն է դա՝ շատ հակասական, որ, կարծես, գոյություն ունի սեռերի միջանկյալ վիճակում՝ իր մեջ ունենալով երկուսից էլ. ինչ- որ առասպելական բան կա այդ ամենի մեջ։ Հաճախ շատ բացահայտ սեքսուալ դրսեւորումներով նրանք փորձում են էլ ավելի ընդգծել ու բացահայտել իրենց կանացիությունը` մրցակցության մեջ մտնելով կանանց հետ: Պետք է ասեմ, որ հոգեբանական առումով  ինձ միշտ հետաքրքրել է միջանկյալության  կոնֆլիկտային վիճակը, որտեղ բախվում են հակասությունները: Իմ էությունն է այդպիսին, իմ ծննդավայրը` Հայաստան կոչվածը, հենց այդպիսինն է՝ կոնֆլիկտային հակասությունների միջեւ գտնվող մի տրանսային խաչմերուկ:

Այս շարքը ուզեցի առաջին անգամ ցուցադրել Հայաստանում՝ կարծես, վերադարձնելով այն, այսպես ասած, արվեստային արտադրանքի «հումքի» եւ ապրումների վայրը: Զգացի, որ պետք է հենց հիմա անեմ դա, ու ամեն ինչ ստացվեց ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Այն տեղի ունեցավ համակարգող Վիգեն Գալստյանի և Շագա Յուզբաշյանի շնորհիվ, ով ցուցահանդեսը անցկացնելու համար տրամադրեց իր բնակարանը:

Այսինքն Ձեր ցուցահանդեսը պետք չէ՞ ընկալել որպես զուտ սեռական ուղղվածությամբ աշխատանքների մի շարք: Ուզում եք ասել, որ խոսքը նաեւ գիտակցությա՞ն խաղերի մասին է գնում:

Այո: Երբ ասում եմ, որ նկարների այդ շարքի հումքը և ապրումները այստեղ են ձևավորվել, ի նկատի ունեմ նաեւ, օրինակ, ոգեշնչումը Սայաթ-Նովայով: Սայաթ-Նովայական սեքսուալ սիրո դրսեւորումը սրելու, խորացնելու և թաքնված անկյունները լայնացնելու միտում կար՝ որպես տրանսռոմանսային մի վիճակ, երբ հակասությունների համատեղ առկայությունը, ստեղծելով անորոշության զգացողություն, սրում է միջանկյալությունը՝ դարձնելով այն մի կիզակետ, որտեղ տրանսային են թե’ սեքսուալուաթյունը, թե’ պատկերները, թե’ զգացմունքները և թե’ աշխարհագրությունը: Այսինքն սեքսուալ սիրո ընկալումները խորացնելու միջոցով բացահայտվում են հոգեբանական տարբեր շերտեր: Իհարկե, կիրառել եմ նաև սարկաստիկ լեզու, չափազանցություններ, խաղարկայնություն, ցուցադրել եմ նարցիսիզմի և տղամարդկային դոմինանտության դրսևորումներ, որոնց կոնտեքստում կարելի է բազմաբնույթ մեկնաբանություններ անել:

Հաճախ այսպիսի արտահայտություններ ենք լսում. «Նա մեծ երեխա է» կամ «Նա կնոջ պես քնքույշ է»: Ձեր կարծիքով՝ լինի այն սեռական, հոգեբանական, թե բարոյական բնույթի՝ որքանո՞վ է հակասականությունը կամ անհամադրելիների համադրությունը բնորոշ մեզ՝ մարդկային էակներիս: Կարծում եք՝ մեր մեջ ամեն ինչ կա՞:

Անշուշտ: Ցուցահանդեսում  գործեր կան, որտեղ  մարմինները միաձուլված են: Տրանսսեքսուալի եւ տղամարդու մարմինները միաձուլված են: Բարձրաձայնվում է այն խնդիրը, որ մեր մեջ ամեն ինչ կա: Տղամարդու մեջ կանացին կա, կնոջ մեջ՝ տղամարդկային դրսեւորումը: Այնքա՜ն հեշտ է տեսնել այդ ամենը: Օրինակ՝ կյանքի նուրբ երանգները զգալն ու հասկանալը կանացի ունակություն է, բայց շատ «տղամարդկային» տղամարդիկ ունեն այդ շնորքը, ինչպես, օրինակ, սամուրայը, մենամարտից հետո տուն վերադառնալով, տրանսֆորմացիայի շնորհիվ այնպիսի քառատող է գրել, որի քնքշությունը, թվում է, միայն կնոջն է հատուկ:

Վերջապես, ի՞նչն է կանացին եւ ի՞նչն է տղամարդկայինը: Միայն մարմնի հատկանիշները չեն: Հոգեբանական առումով մարդիկ բարդ շերտային կառուցվածք ունեն. նրանց մեջ կա ե’ւ երեխան, ե’ւ կինը, ե’ւ տղամարդը:

Մեծ աղմուկ էր բարձրացրել նաեւ Ձեր «Մարմին» շարքը, որտեղ բոլոր գործերը պատկերված են ֆալլոսային խորհրդանիշերով՝ եկեղեցիները, քաղաքական գործիչները, սրբերը… Ո՞րն էր այդ շարքի գաղափարը:

«Մարմին» շարքի վրա սկսել եմ աշխատել բավականին վաղուց՝ 1995 թվականից: Հիմնական կոնցեպտը  նյութական եւ հոգեւոր մարմինների փոխկապվածությունն է, փոխներթափանցումը: Ուրվական ֆալլոսը, որը սկզբնական մարմնի գաղափարն է կրում իր մեջ, ներթափանցում և փաթաթվում է տարբեր ճարտարապետական կառույցների, մշակութային սիմվոլների, հուշարձանների և անձանց՝ մարտահրավեր նետելով այն  հասկացությանը, որ նյութականը եւ հոգեւորը կարող են երբեւէ գոյություն ունենալ  առանձին:

Որպես մշակութային խորհրդանիշ` ֆալլոսի նշանակությունը ավելին է, քան ուղղակի արական սկզբի սիմվոլ. սեր, սեքս, ձգտում, ինքնահաստատում, իշխանություն, գաղափար, ծնունդ և այլն և այլն: Այն գրեթե ամեն ինչ իր մեջ ներառող մի ձեւ է: Ճարտարապետության մեջ դրա դրսեւորումները շատ շատ են, որտեղ ակնհայտ է մարդկային իշխանության ձգտումը և ինքնահաստատումը:

Ֆալլոսային խորհրդանիշը, ինքնին լինելով բազմաբովանդակ, հարաբերվելով տարբեր մշակութային խորհրդանիշերի հետ, տարատեսակ մեկնաբանումներ կարող է առաջացնել: Այն փաթաթվում, հարաբերության մեջ է մտնում այն կառույցների հետ, որոնց մեջ ակնհայտ է բացարձակ իշխանության դոմինանտը, ինքնահաստատված իշխանության գաղափարը՝ լինեն դրանք ֆինանսական և կրոնական-հոգևոր օբյեկտներ կամ ուղղակի մշակութային խորհրդանիշեր, անձինք:

Այդ իմաստով` այս շարքի մեջ հազար ու մի բան կարելի է պատկերացնել. ե’ւ սեքսուալ, ե’ւ գաղափարական, ե’ւ միասնության ակտ: Եւ, վերջ ի վերջո, ի՞նչն է նյութական եւ ի՞նչն է հոգեւոր: Այդ սահմանը ինձ համար շատ թափանցիկ է եւ նուրբ: Այնպես որ, այս նախագծում կան ե’ւ հակասություններ, եւ կոնկրետ երեւույթների վերաբերյալ քննադատություն: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ու՞մ համար է գաղտնիք, որ այն, որպես կառույց, վաղուց բիզնես է դարձել, կոռուպցիոն, ազատության  սահմանափակման ու ճնշման մեխանիզմ, իսկ որպես ճարտարապետական հուշարձան՝ անկախ մշակութային արժեք:

Այնպես որ, ֆալլոսային մարմինը թե’ հարաբերվում է, թե’ բացահայտում, թե’ ներթափանցում, թե’ խախտում է, բայց, ամեն դեպքում, տեղի է ունենում ԱԿՏ, երբ հանդիպում են նյութը եւ մարմինը:

Որպես տեղեկատվություն՝ ուզում եմ ասել, որ այդ շարքի  ամենաաղմկահարույց գործը՝ Էջմիածնի եկեղեցին, առաջին անգամ ցուցադրվել է 2001 թվականին Հայաստանի Ազգային Պատկերասրահում՝  ամերիկահայ Վիկի Հովհաննիսյանի կողմից կազմակերպված «Նկարից Այն Կողմ. Ժամանակակից Արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին, որի կհամակարգողն էր Նազարեթ Կարոյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում:

Երկուսն էլ այդ գործը ընտրեցին: Ճիշտ է, մտավախություն կար՝ գործի բնույթի հետ կապված, այնուամենայնիվ, այն ցուցադրվեց: Դա բավականին մեծ պաստառ էր եւ փակցված էր այն դահլիճում, որտեղ Սարյանի մեծածավալ գործն էր: Ինձ համար դա շատ սիմվոլիկ էր: Նաեւ ասեմ, որ ցուցահանդեսի հոգեւոր հովանավորն էր Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: 

Ընդհանուր առմամբ՝ Ձեր գործերում ներկա է գրոտեսկային մթնոլորտը, սարկաստիկ մոտեցումը կյանքի որոշ երեւույթների հանդեպ: Նույնիսկ այդպիսի շարք ունեք…

Այո, ես իրականությանը շատ հաճախ սարկազմով եմ վերաբերվում: «Գրոտեսկային Իրականություն» (Grotesque Reallity) շարքը իմ՝ արվեստագետիս՝ 1990-ականների հետպատերազմյան իրականության նկատմամբ տեսանկյունն էր, այն մարդկային կերպարի փոփոխության, աղճատման, իրականության գրոտեսկայնության, կենցաղային աբսուրդի, մարդկային արատների բացահայտման մի հետազոտություն էր: Ինձ համար այդ ժամանակ իրականությունը ավելի սյուրռեալ էր, քան  տեսական սյուրռեալիզմ կոչվածը: Անձնական տեսանկյունից՝ այդ ժամանակահատվածը համընկավ ինձ համար առողջական առումով մի կրիզիսային շրջանի հետ, և ինքս ինձ ու շրջապատող իրականությանը սարկազմով վերաբերվելը, կարելի է ասել, ինձ համար այդ վիճակից դուրս գալու միակ ձևն էր: Նպատակ ունեմ շարքը ցուցադրել ամբողջությամբ՝ ընդգրկելով այն գործերը, որոնցում ինձ համար բացահայտվեց նաև ամերիկյան իրականության գրոտեսկայնությունը:

Երբ պատրաստվում էիք «Տրանս ռոմանսը» ցուցադրել, քննադատությանը պատրա՞ստ էիք: Եւ, առհասարակ, պատրա՞ստ եք կրկին քննադատվել:

Իհարկե: Վստահ էի, որ կքննադատեն և կքարկոծեն: Ուղղակի չէի սպասում այդ աստիճանի բուռն արձագանքների: Դա մի բան էր նշանակում, որ կարեւոր կետերի վրա էր ազդել ժամանակակից արվեստի ցուցադրությունը: Կային ծիծաղ առաջացնող «քննադատություններ», որոնց մակարդակը այնքան ցածր էր, որ պատասխանելը նշանակում էր սուզվել նրանց  ճահճում: Ես կցանկանայի լսել արվեստի տեսակետից որակյալ քննադատություն: Նման բաներն են ձեւավորում արվեստի դաշտը: Բացի այն, որ ամեն ինչ մեզ մոտ ենթակա է քաղաքականացման, արվեստն էլ իր հերթին նսեմացված է: Արվեստագետը խախտում է հաստատված մշակույթը, քանդում է այն՝ նորը ստեղծելով: Եթե արվեստում չի դրսեւորվում ռադիկալություն կամ էլ դրսեւորվում է, իսկ հասարակությունը տեր չի կանգնում դրան եւ սկսում է խրտնել կամ քարկոծել նրան՝ «մերկանալու» կամ «ֆալլոս» ցուցադրելու համար, առաջանում է «օլիգարխիզմ», որը, ստանձնելով մշակույթը քանդող «արվեստագետի» դերը, բարբարոսաբար ինքնահաստատվում է՝ իր «ֆալլոսը» դնելով հասարակության վզին: Արվեստագետը քանդում է սիրով եւ մերկանալով, բացելով իրեն...եւ հենց այդ ժամանակ է տեղի ունենում իրական ակտ, որից պետք է ծնվի նոր մշակույթ: Նոր մշակույթի ծնվելը կա’մ սիրո ակտ է, կա’մ բռնության....արվեստով` սիրո ակտ է, իսկ «օլիգարխիզմով»` բռնության......Ընտրությունը հասարակությանն է:






Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել