«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Սողոմոն եւ Սողոմոն»․ Բաբկեն Չոբանյանը եւ Հայկ Մելիքյանը հանդես կգան նախագծով

14:29, 13 սեպտեմբերի

Սեպտեմբերի 24-ին` ժամը 20:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի գոհաբանության երեկո՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակին եւ Կոմիտաս Վարդապետի տարեդարձին, հայտնում  կամերային երաժշտական տունը։

«Սողոմոն եւ Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի Կոմիտասի հավերժական երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը կընթերցի ամենավառ հատվածները Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվությունից։

Նախագծի հեղինակն Էռնա Ռեւազովան է։

«Երկու Սողոմոն, Թեհլիրյան եւ Սողոմոնյան։ Երկու ճակատագրեր՝ աղճատված Հայոց Ցեղասպանությամբ։ Վարդապետի լռությունը և իր ժողովրդի համար վրեժխդնիր եղած և արդար ցասումով լի հայորդին։ Մի կողմից մինչև հոգու խորքը խելագարության աստիճան ցնցված Սողոմոնը, մյուս կողմից Սողոմոնը, ով դատավճիռ կայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի հեղինակի՝ նախկին թուրք վեզիր Թալեաթ Փաշայի նկատմամբ. «Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»։

1921 թվականին՝ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանը, հաստատելով ամբաստանյալի այս բառերը, ճանաչեց Թեհլիրյանին անմեղ՝ հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության մեջ։

«Սողոմոն եւ Սողոմոն» նախագծում միավորվել են երկու Մեծ հայերի անունները, Սողոմոններ, ում հիշատակի առջև այսօր խոնարհվում ենք։ Մենք խոնարհվում ենք երաժշտական հանճար Սողոմոն Սողոմոնյանի առջև և մեր երախտագիտությունն արտահայտում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ, ով մեկ գիշերում մեղադրյալից վերածվեց մեղադրողի։ Մենք շնորհակալ ենք բեռլինյան դատարանից, որի որոշումը դարձավ Հայոց Ցեղասպանության առաջին աղմկահարույց դատապարտումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել