Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների հետ։ «Բոլորին ժպիտ պարգեւեք․․․ թքած, թե ձեզ արցունքներ չեն վերադարձնում։ «Թաց» սրտերը միշտ ծաղկուն են»,- գրել է նա։
Ավելի վաղ դերասանուհին գրառում էր արել՝ նշելով, որ երազում է, որ մեր դպրոցներում բոլոր առարկաներին զուգահեռ սովորեցնեն խոսել, մտածել, արտահայտվել, եւ մտքի արտաբերումը չլինի լոկ բառակույտ, այլ կոնկրետ հնչյուններով ու ճիշտ արտասանությամբ, հարգելով բառը, խոսքը, հարգելով հայերենը: «Հ.Գ. ԳՈՐԾԻ հաջողության մեծ մասը նախ մտածողությունն է՝ ինքդ քեզ համար պարզած, հետո՝ ճիշտ, հիմնավոր ու կոնկրետ ներկայացնելն է, խոսքը գործ է, կիսատ խոսքն էլ նման մի աշխատաելաոճ կենթադրի: Կարճ ասած՝ շատերը դպրոցից դուրս են գալիս ահագին բան իմանալով, բացի հայերեն խոսելուց: Տասնյակ տարիների դասախոսելու ընթացքին իմ դիտարկած ամենացավոտ փաստը նախ դա է, երկրորդը՝ կեցվածքի տխուր վիճակը, որի պատճառով նաև բազում առողջական խնդիրներ են ունենում աշակերտները և ուսանողները...Երազում եմ շատ բաների մասին..., բայց առողջ ու լիարժեք Խոսքի մասին՝ առավել. առողջ հասարակությունները մտածողությամբ են նախ առողջ լինում», - գրել էև նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում