«Սառույց 2», «Горько» ֆիլմերի ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը ծրագրում է էկրանավորել Ֆյորդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպը՝ գործողությունները տեղափոխելով 20-րդ դարի 90-ականների իրականություն։ Խումբն ութ սերիայից բաղկացած նախագծի նկարահանումներին կանցնի 2022թ․-ի ամռանը․ ժապավենը ստացել է «Ոճիր եւ պատիժ 1992» աշխատանքային անվանումը։
Նախագծի պրոդյուսերն Ալեքսանդր Անդրյուշենկոն է, որը հայտնի է «Չիկի» սերիալի վրա աշխատանքով։ Կրիժովնիկովն ընդգծել է, որ վաղուց էր հետաքրքրվում Դոստոեւսկու ստեղծագործողություններով։ Նա վերընթերցել է գրողի օրերը, նախքան նկարահանումներին պատրաստվելը, իսկ ավելի վաղ վեպի մոտիվներով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։
««Ոճիր եւ պատիժ» վեպն ինձ վաղուց էր հետաքրքրում։ Իմ «Անզգուշորեն» կարճամետրաժ ֆիլմը Ռոսկոլնիկովն է առանց գաղափարաբանության։ Եվ հիմա, վերընթերցելով Ֆյոդոր Միխայլովիչի օրագրերը, զարմացած եմ, թե որքան հաճախ է նա գործածում «անզգուշորեն» բառը՝ խոսելով Ռասկոլնիկովի սպանության մասին»,- նրա խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը։
Աշխատանքը կհամակարգի Ֆյոդոր Բոնդարչուկը։ Նա հայտարարել է, որ Կրիժովնիկովի տեսլականը նոր իմաստ է ստացել, նշանակում է՝ հմուտ հանդիսատեսը չի կարողանա կտրվել ֆիլմից։
Լուսանկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»/Միխայիլ Ջապարիձե
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում