«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նանե Ավետիսյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք»-ում, Միրնա Պստիկյանը` «Միսս Աշխարհ» մրցույթում (ֆոտո)

21:29, 22 սեպտեմբերի

Նանե Ավետիսյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք», իսկ Միրնա Պստիկյանը՝ «Միսս Աշխարհ» մրցույթում: Այս մասին պարզ դարձավ այսօր՝ սեպտեմբերի 22-ին կայացած «Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների եզրափակիչ արարողության ժամանակ:

Մրցույթի այս տարվա ձեւաչափը տարբերվում էր. ժյուրիի հետ հարցազրուցի ու դեֆիլեի փուլերը տեղի էին ունեցել ավելի վաղ, իսկ եզարափակչի համար աղջիկների մասին վավերագրական ֆիլմ էր նկարահանվել, որի ցուցադրությունից հետո էլ տեղի ունեցավ թագադրումը:

«Արդեն երկու տարի մշակում ենք մի ձեւաչափ, որտեղ կարող ենք ավելի շատ ներկայացնել մեր աղջիկնեիրին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ: Ասեմ, որ մեր աղջիկները բավական կրթված են, կան շատերը, որոնք մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, եւ, պարզապես, ցույց տալ նրանց բեմի վրա քայլելուց, մեր կողմից սխալ կլիներ, որովհետեւ հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնել մյուս երկրների գեղեցկուհիների կողքին եւ մրցել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում»,-ավելի վաղ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով մրցույթի այս տարվա ձեւաչափին, նշել էր  «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանը:

Հավելենք, որ այս տարվա ժյուրիի կազմում ներառված էին, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից ժամանած մասնագետներ. նրանց թվում էին՝ Էդգար Սահակյանը (մրցույթի պրոդյուսեր), Արթուր Վարդապետյանը («Միսս Երեւան» մրցույթի ղեկավար), Տիգրան Առաքելյանը (Ֆրանսիա Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ), Կամո Միրզոյանը (Ռուսաստանում «Միսս Աշակերտուհի» մրցույթի նախագահ), Վիկա Մարտիրոսյանը («Ամարաս» պարային համույթի ղեկավար), Ագա Քանքանյանը (դիմահարդար), Ռուզաննա Տարրանիկը (Agent Choice ընկերության հիմնադիր), Թաիլա Այբեդուլինան (Miss Grand International Russia) եւ Յամա Ասանգուլովան:

Այս տարի մրցույթի մասնակիցների թիվը 20-ն էր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել