«Կանանց ինտուիցիան» ֆիլմի աստղը խոստովանել է, որ հիվանդությունն ազդել է իր վրա, այդ թվում՝ էմոցիոնալ առումով։ Դյաչենկոն դեպրեսիայի եզրին է։
Դերասան Ալեքսանդր Դյաչենկոն պատմել է, որ կորոնավիրուսով հիվանդանալուց հետո չի կարող վերականգնել նախկին քաշը եւ իրեն հայելու մեջ չի ճանաչում։ Հիվանդությունն ազդել է ոչ միայն արտիստի արտաքինի, այլեւ նրա հոգեկան վիճակի վրա։
Ամռան սկզբին Դյաչենկոն հոսպիտալացվել էր COVID-19-ով։ Վարակը նա շատ ծանր է տարել, գրեթե ամբողջ ժամանակ պառկած է եղել, քանի որ ոտքերը ցավում էին։ Ակտիվության բացարձակ բացակայության պատճառով սկսել է ավելորդ կիլոգրամներ հավաքել։
«Հորմոնալ թերապիան նույնպես ուժեղ հետք է թողել արտաքին տեսքի վրա՝ գումարած տասը կիլոգրամ, այտուցված դեմքը։ Դիետան եւ սպորտն առանձնապես չեն օգնում։ Երկար ժամանակ հայելու մեջ ինձ չէի ճանաչում», - իր ապրումներով կիսվել է Դյաչենկոն։
Դերասանի խոսքով՝ կորոնավիրուսի «նենգությունը» գլխուղեղում նեյրոնային կապերի դեգեներացիան է, ինչի պատճառով հաճախ հիվանդների մոտ դեպրեսիա է առաջանում: Այդպես է եղել նաեւ նրա հետ։ Նա հիշել է իր կյանքւոմ տեղի ունեցած ամեն վատ բան։ Արտիստը խոստովանում է՝ նրա համար երբեմն դժվար է մտքերն արտահայտելիս բառեր ընտրելը։
«Ստիպված էի երկար պայքարել ասթենիկ համախտանիշի դեմ. միայն 15-20 վայրկյան կարող էի կանգնել, այնուհետեւ զնգոց ականջներումս եւ կրկին ուղեկցում էին անկողին։ Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից, ինձ դեպի տաքսի տարան սայլակով», կիսվել է Դյաչենկոն։
Աղբյուրը՝ 7days
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում