Ձմեռ
Երբ ինչ-որ մեկի հետ մտերիմ հարաբերություններ եք սկսում, հրաժարվում եք բաց թողնել նրան։ Այն մարդկանցից եք, ովքեր չեն պատրաստվում հեշտորեն հանձնվել։ Առանց կռվի չեք հեռանա։ Մարդկանց սիրում եք ամբողջ կրքով, այդ պատճառով ժամանակավոր հարաբերությունները ձեզ համար չեն։ Ձեր սիրտը նվիրում եք մարդուն, որն ապացուցել է, որ արժանի է ձեր ժամանակին ու ջանքերին։ Քանի որ ինքներդ ձեր նկատմամբ բարձր պահանջներ ունեք, ձեր ռոմանտիկ հարաբերություներն ավելի շատ ընկերական կապ են հիշեցնում։ Ձեր զուգընկերը պարզապես մարդ չէ, ում կարող եք գրկել ու համբուրել։ Նա այն մարդն է, ում կարող եք պատմել ձեր գաղտնիքները, լիարժեք ծիծաղել կամ պարզապես լռել։
Գարուն
Թեեւ սիրում եք ձեզ ներկայացնել որպես սառը, անսիրտ մարդ, իրականությունն այն է, որ ձեզ նեղացնելը հեշտ է։ Ձեր հույզերը փոխվում են ամեն րոպե, եւ դուք սովոր եք կուտակել դժգոհությունը։ Երբ զուգընկերը զայրացրել է ձեզ, կարող եք այնպիսի սկանդալ բարձրացնել, որ նա կզղջա, որ կապվել է ձեզ հետ։ Դուք այն մարդկանցից չեք, ովքեր ձեւացնում են, թե ամեն ինչ կարգին է։ Երբ ինչ-որ մեկը ցավ է պատճառում, վրեժի կարիք եք ունենում։ Սակայն կործանիչ չարությանը կխանգարի ձեր անկանկախալ ազնվությունը։ Դա նշանակում է, որ ձեր ու զուգընկերոջ միջեւ չասված բաներ, չլուծված հարցեր եւ թաքնված զգացմունքներ չեն լինի։ Միշտ կիմանաք, թե հարաբերությունների որ փուլում եք գտնվում, քանի որ հաճախ կքննարկեք դքա։ Հարկավոր է պարզապես գտնել ճիշտ մարդուն, որը կհավասարկշռի ձեր նյարդային բնավորությունը։ Նա ձեզ ավելի շատ վշտացնելու եւ զայրացնելու փոխարեն կհանգստացնի ձեզ եւ զիջման կգնա։
Ամառ
Համառորեն պնդում եք ձերն ու ցանկանում, որ ամեն ինչ ձեր ուզածով լինի։ Չեք ցանկանում հարաբերություններ ունենալ մեկի հետ, ով ավելի շատ է հոգ տանում։ Դուք հավասարություն եք ցանկանում, բայց միեւնույն ժամանակ դեմ չեք, եթե զուգընկերը մեծ ջանքեր է ներդնում հարաբերութունների համար։ Ի վերջո, ձեզ դուր է գալիս ղեկավարել։ Ձգտում եք ինքներդ ծրագրել հանդիպումները կամ ձեւավորել տունը, քանի որ հույս եք դնում ձեզ վրա, երբ ցանկանում եք, որ ամեն ինչ իդեալական արվի։ Ահա թե ինչու չեք կարող հանդիպել ձեզ նման մարդու հետ։ Սակայն եթե գտնեք զուգընկերոջ, որը դեմ չէ, որ դուք նրա փոխարեն կայացնեք որոշումների մեծ մասը, այդ դեպքում ղեկավարելու ձեր ցանկությունը կդառնա հատկություն, որը նա կսիրի։
Աշուն
Կասկածամիտ եք տրամադրված, երբ խոսքը սիրո մասին է։ Փակվում եք, քանի որ չեք ցանկանում, որ ձեզ ցավ պատճառեն։ Ավելի շուտ կմեկուսացնեք ձեզ, քան ռիսկի կդիմեք։ Սակայն երբ գտնեք նրան, ով թույլ կտա իր կողքին հարմրավետ զգալ, կփոխեք կարծիքը հարաբերությունների մասին։ Կցանկանաք ամեն բան կիսել այդ մարդու հետ եւ կհրաժարվեք սեփական ինքնամեկուսացումից։ Քանի որ երկարաժամկետ հարաբերություններ չեք ունեցել, կներդնեք այնքան ջանք, որքան կարող եք։ Չեք ցանկանա այդ մարդուն կորցնել հիմար սխալի պատճառով, այդ պատճառով կփորձեք երջանկացնել նրան։ Կձգտեք նրան տալ ամենն, ինչ նա ցանկանում է եւ ավելի շատ կմտածեք նրա եւ ոչ թե ձեր հարմարավետության մասին։
Աղբյուրը՝ Soulpost
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 23 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքեր, Զենդայա եւ այլք․ Time-ը նշել է 2022-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունները19:21, 23 մայիսի
Ոճային մայրիկ․ Մարտա Կիրակոսյանի լուսանկարը18:45, 23 մայիսի
«Շատ սիրուն»․ Մերի Մակարյանի լուսանկարը18:33, 23 մայիսի
Ռուսական վարձույթում է հայտնվել հայկական մուլտֆիլմը․ հերոսներին հնչյունավորել են Գարիկ Խարլամովն ու Էլինա Ջանիբեկյանը17:45, 23 մայիսի
«Աստվածային գեղեցկություն»․ Հասմիկ Խոջյանի լուսանկարը Գառնիից17:12, 23 մայիսի
Ալսուին մեղադրել են «Маска» շոուի ընթացքում ֆոնոգրամա օգտագործելու համար16:44, 23 մայիսի
Լիա Զախարյանն՝ առանց շպարի16:12, 23 մայիսի
Վալյա Կարնավալը գանգատվել է կատակերգու Օլեգ Վերեշագինի հետապնդումներից15:34, 23 մայիսի
Դանա Բորիսովան ու նրա 14-ամյա դուստրը նմանատիպ դաջվածքներ են արել15:01, 23 մայիսի
Ֆրենկ Սինատրայի եւ Բիթլզի հիթերը կհնչեն Ֆեդերիկո Մոնդելչիի եւ Կամերային նվագախմբի կատարմամբ14:43, 23 մայիսի
«Ընտանեկան եզակի րոպեներ»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու ու երեխաների հետ14:12, 23 մայիսի
Սցենարը գաղտնի է պահվում․ «Օրինապահ քաղաքացի» ֆիլմը շարունակություն կունենա