«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

Կայացավ Kami Friends-ի, Արամ MP3-ի, Ֆելիքս Խաչատրյանի «Շնորհավոր» տեսահոլովակի շնորհանդեսը

Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Ստաս Նամինը Հայաստանում է. Երեւանում այսօր կկայանա հայազգի անվանի երաժիշտի 70-ամյակին նվիրված համերգ

17:25, 30 նոյեմբերի

Հայազգի հայտնի արվեստսգեստ, սիրված ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ստաս Նամինը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա իր 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Երեկոյի ընթացքում կհնչեն Նամինի «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը, «Արատներ եւ սեր» բալետից «Առերեսում» հատվածը եւ Centuria S-QUARK սիմֆոնիան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ Էդուարդ Թոփչյանի պես մեծ դիրիժորը մի ամբողջ համերգ է նվիրում իմ ստեղծագործություններին: Համերգի առաջին հատվածում կհնչեն ռոմանտիկ, երկրորդում կլինեն ավելի բարդ ստեղծագործություններ»,-այսօր՝ համերգին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց Ստաս Նամինը,-«Երեկ եղել եմ համերգի փորձին ու շատ տպավորված եմ նվագախմբի աշխատանքով: Հաճելի է ու ուրախալի, որ ունեմ նման հրավեր, եւ որ Հայաստանում ինձ միշտ մեծահոգի մարդիկ են հանդիպում»:

No description available.

Նամինի ոգեւորությունը կիսում է նաեւ Էդուարդ Թոփչյանը: Նա նշեց, որ հայազգի մեծանուն երաժշտի կողքին կանգնելն ու նրա հետ համագործակցելը իր եւ նվագախմբի համար էլ է մեծ պատիվ.

«Ստաս Նամինը ոչ միայն լեգենդար երաժիշտ է, այլեւ մեծ մարդ` ինչպիսին իր երաժշտության մեջ է, այնպիսին էլ կյանքում է: Նա ոչ միայն ստեղծագործում է, գրում բարդ երաժշտություն, այլեւ փայլուն լուսանկարիչ ու գեղանկարիչ է: Մեզ համար սա ոչ միայն պատիվ է, այլեւ՝ մեծ պատասխանատվություն»,-նշեց նա:

Ստաս Նամինը (Անաստաս Ալեքսեյի Միկոյան) ծնվել է 1951թ-ին Մոսկվայում: Նրա պապը՝ ԽՍՀՄ հայտնի պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանն է: Պապի հարազատ եղբայրը՝ Արտեմ Միկոյանը, լեգենդար խորհրդային ավիակոնստրուկտոր, ՄիԳ կործանիչի հեղինակն է: Նամինի հայրը գեներալ-լեյտենանտ, վաստակավոր ռազմական օդաչու էր, մայրը՝ Նամի Միկոյանը (Հարությունովա) ավարտել է կոնսերվատորիան իբրեւ դաշնակահար եւ տեսաբան:

Նամինի առաջին ուսուցիչը երաժշտության մեջ Առնո Բաբաջանյանն էր: Իսկ եկրորդը, ինչպես ինքն է նշում, Օհան Դուրյանը: Երաժիշտն այսօր էլ առանձնահատուկ խանդավառությամբ է խոսում նրանց մասին:

No description available.

«Բաբաջանյանը մեր ընտանիքի լավ ընկերն էր, հաճախ էր լինում մեր տանը: Նա հրաշալի ու ջերմ անձնավորություն էր՝ անկեղծ ու հանճարեղ»,-հիշեց Նամինը ու կատակով հավելեց,- «Գիտե՞ք նա մի փոքր ալարկոտ էր, եթե այդ հատկանիշը չլիներ, հաստատ, ավելի շատ գործեր թողած կլիներ»:

Իր եւ Հայաստանի կապը Ստաս Նամինը «տարօրինակ» է համարում: Հայաստան կատարած իր այցից 35 տարի անց էր միայն տարիներ առաջ հրավեր ստացել այստեղ ելույթ ունենալու, բայց առանձնահատուկ սիրով ու հպարտությամբ է ասում՝ Հայաստանն առաջին երկրներից էր, որտեղ ռոքը զարգացում ապրեց:

Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը չբացառեց, որ Նամինի հետ համատեղ հաջորդ համերգը, գուցե, հենց այդ ժանրում լինի:

«Հուսով եմ՝ այս համերգին կհաջորդեն շատերը: Միգուցե, հաջորդ անգամ ռոք համերգ կազմակերպենք ու նա նվագի իր հայտնի ու սիրված գործերից շատերը»,-իր խոսքում նշեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության