Եթե ճաշից հետո դուք տհաճ զգացողություններ եք ունենում, ապա պետք է հետեւեք, թե ինչ մթերք եք ուտում եւ համոզվել՝ որքանով է դրանց համադրությունը ընդունելի է: Եկեք հասկանանք։
Թթուներ եւ օսլաներ
Թթուները ոչնչացնում են թքի պտիալին ֆերմենտը, որը մասնակցում է օսլայի պառակտմանը: Այդ իսկ պատճառով թթուների եւ օսլաների համադրությունը դիետոլոգները համարում դժվարամարս։
Կարեւոր է թթուներն օլաներից առանձին օգտագործել։
Սպիտակուցներ եւ օսլա
Ստամոքսահյութի կազմի մեջ կա աղաթթու, դրա կոնցենտրացիան 0.003% է: Հենց դա կարող է կանգնեցնել ֆերմենտի աշխատանքը՝ քայքայելով օսլան։ Թթվայնության ցանկացած բարձրացում շարունակում է քայքայել ֆերմենտը։
Երբ դուք հաց եք ուտում, ստամոքսում արտադրվում է բավականին քիչ աղաթթու, որն ունի գրեթե չնչին չեզոք ռեակցիայի ցուցանիշ։ Բայց, երբ հացի օսլա մարսվում է, ստամոքսում անմիջապես արտազատվում են մեծ ծավալներով աղաթթուներ։
Դա նշանակում է, որ երբ հացն ու միսը օգտագործվում են միաժամանակ, ապա ստամոքսի մեջ հյութի չեզոք արտադրության փոխարեն, բարձր թթվային ցուցանիշով հյութը կարտազատվի։ Հետեւաբար, օսլայի մարսողությունը դադարում է: Այդ իսկ պատճատով կարեւոր է օսլաներ եւ սպիտակուցներ օգտագործել ոչ միեւնույն ժամանակ: Այսինքն, շիլա, հաց, կարտոֆիլ եւ այլ օսլաներ պետք է օգտագործվեն մսից, ձկից, ձվից, պանրից, կաթնաշոռից, ընկույզից եւ այլ սպիտակուցային սնունդից առանձին։
Սպիտակուցը սպիտակուցով
Այստեղ կարեւոր է հաշվի առնել, որ տարբեր բնույթի եւ բաղադրության երկու սպիտակուցներ նախատեսում են ստամոքսահյութի սեկրեցիայի փոփոխություն եւ դրա արտադրության տարբեր ժամանակներ։ Հետեւաբար, ցանկալի չէ ուտել երկու տարբեր սպիտակուցներ միաժամանակ։ Միս-ձու, միս-ընկույզ, միս-պանիր, ձու-կաթ, ձու-ընկույզ, պանիր-ընկույզ:
Սննդի մեկ ընդունման ժամանակ Դուք պետք է օգտագործեք միայն մեկ տեսակի սպիտակուց։
Ճարպեր եւ սպիտակուցներ
Սննդում ճարպի առկայությունը նվազեցնում է ախորժակը եւ նվազեցնում է քիմիական ցուցանիշի սեկրեցիան։ Դա նշանակում է, որ սերուցքը, կարագը, ճարպոտ միսը չարժե համատեղել ընկույզի, պանրի եւ մսի հետ։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով