Ռեժիսոր Յորի Բիկովը սերիալ է նկարահանում Ռուսաստանի ամենախոշոր եւ աշխարհի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Общак»-ի մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Среда» պրոդյուսերական ընկերության մամուլի ծառայությանը։
Արդեն իսկ մեկնարկել է «Лихие» նախագծի վրա աշխատանքը, որը կթողարկվի «IVI» հարթակում։ Քրեական դրամայի սցենարի հեղինակն Օլեգ Մալովիչկոն է։ Նա, ինչպես նաեւ Ալեքսանդր Ցեկալոն եւ Իվան Սամոխվալովը սերիալի պրոդյուսերներն են։ Սերիալի թողարկումը ծրագրված է 2023թ․-ին, նախագիծը կներառվի «IVI Original» ցանկում։
Պատմության հիմքում Եվգենի Դեմինի հիշողություններն են, որը հոր՝ Պավելի հետ 13 տարեկանում կատարել է առաջին պատվիրված սպանությունը։ Հետագա 10 տարիների ընթացքում Պավելն ու Եվգենին Խաբարովսկի «Общак» կազմակերպված հանցավոր խմբավորման քիլերներ են եղել։ Մեծանալով Եվգենին ներառվել է իր կնքահոր՝ Կրաբի կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում։ Վերջինս որոշել է մարտահրավեր նետել «Общак»-ի առաջնորդին եւ քրեական պատերազմ սկսել Հեռավոր Արեւելքում։ Այս պատմությունը շարունակվում է մինչ այսօր։ Իրադարձությունների որոշ մասնակիցներ կենդանի են մնացել, ինչպես Եվգենին եւ մինչ այժմ սպասում են քրեական աշխարհի կողմից խոստացված մահվան դատավճռին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 23 մայիսի
Ոճային մայրիկ․ Մարտա Կիրակոսյանի լուսանկարը18:45, 23 մայիսի
«Շատ սիրուն»․ Մերի Մակարյանի լուսանկարը18:33, 23 մայիսի
Ռուսական վարձույթում է հայտնվել հայկական մուլտֆիլմը․ հերոսներին հնչյունավորել են Գարիկ Խարլամովն ու Էլինա Ջանիբեկյանը17:45, 23 մայիսի
«Աստվածային գեղեցկություն»․ Հասմիկ Խոջյանի լուսանկարը Գառնիից17:12, 23 մայիսի
Ալսուին մեղադրել են «Маска» շոուի ընթացքում ֆոնոգրամա օգտագործելու համար16:44, 23 մայիսի
Լիա Զախարյանն՝ առանց շպարի16:12, 23 մայիսի
Վալյա Կարնավալը գանգատվել է կատակերգու Օլեգ Վերեշագինի հետապնդումներից15:34, 23 մայիսի
Դանա Բորիսովան ու նրա 14-ամյա դուստրը նմանատիպ դաջվածքներ են արել15:01, 23 մայիսի
Ֆրենկ Սինատրայի եւ Բիթլզի հիթերը կհնչեն Ֆեդերիկո Մոնդելչիի եւ Կամերային նվագախմբի կատարմամբ14:43, 23 մայիսի
«Ընտանեկան եզակի րոպեներ»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու ու երեխաների հետ14:12, 23 մայիսի
Սցենարը գաղտնի է պահվում․ «Օրինապահ քաղաքացի» ֆիլմը շարունակություն կունենա13:35, 23 մայիսի
«Սիրուն զույգ»․ Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ջերմ լուսանկարը