«Կարմիր խնձորի» տխրահռչակ թեման Հայաստանում հուզել է ողջ բնակչության միտքը։ Մի կողմից գինեկոլոգները հոգնել են կրկնել, որ սեռական կյանքի անտեսումը վնասում է կանացի առողջությանը։ Մյուս կողմից՝ մայրիկներն ու ընկերուհիները միաձայն պնդում են, որ առանց կուսաթաղանթի ամենագեղեցիկ ու խելացի աղջկան ոչ ոք նույնիսկ նվեր չի վերցնի։ Տղամարդիկ սովորաբար հպարտ լռութուն են պահպանում, թեեւ նրանց տեսակետն այս հարցում շատերի համար է որոշիչ։
NEWS.am STYLE - ը տարբեր տարիքի տղամարդկանց եւ պատանիների շրջանում մինի-հարցում է անցկացրել՝ մի շարք հարցերին պարզաբանում տալու համար։
Ահա «Պետք է, արդյո՞ք, հայ աղջիկը մինչեւ ամուսնանալը պահպանի կուսությունը»
10% - այո
40% - ցանկալի է, բայց պարտադիր չէ
50% - ոչ
Հետաքրքիր է, որ ավանադականին հակառակ տեսակետ արտահայտած տղամարդկանց մեծ մասը բավականին կտրուկ ասել է՝ «Սեռական հարաբերություններում ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտք չէ»։
Սեքսոպաթոլոգներն այս իրավիճակին բավականին ճկուն մեկնաբանություն են տալիս. յուրաքանչյուր զույգ ինքը պետք է որոշի, երբ սկսել ապրել սեռական կյանքով։ Կարեւորը, որ ընտրոթյունը լինի գիտակցված եւ հասուն։ Բժիշկներն ընդամենը մի քանի սահմանափակում են տալիս. չմոռանալ անվտանգության մասին եւ «մեղքերի մեջ չթաղվել» մինչեւ 18 տարեկանը։ Խորհուրդ չեն տալիս անտեսել նաեւ սեքսոպաթոլոգին այցելելը. շատ հայ ընտանեկան զույգեր մեծ սթրես են ապրում սեռական դաստիարակության բացակայության պատճառով։ Նորապսակներին անպայման խորհուրդ է տրվում ամուսնության առաջին ամիսն այցելել սեքսոպաթոլոգի մոտ՝ ընտանեկան սեռական կյանքը ճիտ կազմակերպելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով