Հելոուինն ընդամենը երեւույթ է, այն չի կարող տոն անվանվել, մեր արմատների հետ ոչ մի կապ չունի եւ համարվում է մարտահրավեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Հոկտեմբերի 31-ին Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Հայտնի եւ անհայտ սրբերի օրվան զուգահեռ ոչ պաշտոնապես, բայց մեծ թափով գրեթե ամբողջ աշխարհում նշվում է հին կելտական ծագում ունեցող Հելոուինը, որը կապված է մահացածների հոգիների հանգստության համար տեղի ունեցող հեթանոսական հին շոտլանդական եւ իռլանդական ծեսերի հետ: Մեր օրերում Հելոուինը հիմնականում նշվում է որպես հեքիաթային եւ սարսափազդու կոստյումներով դիմակահանդես:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի արմատների հետ կապ ունեցող ուրախության տոներին. որպես օրինակ Տեր Հայրը նշեց փետրվարի 10-ին Մեծ Պահքից մեկ օր առաջ նշվող Բուն Բարեկենդանի տոնը:
«Եթե նայենք մեր արմատներին, կտեսնենք, որ մեր ժողովուրդը նշել է Բուն Բարեկենդանը՝ որպես դրախտում ապրելը բարեկենդանության ժամանակ: Սա դրական էր, քանի որ կար նպատակ՝ վերադարձ դեպի դրախտ»,- ասաց Բաբկեն քահանան:
Հոգեւոր հովիվը նշեց, որ Բուն Բարեկենդանը կապված է Աստվածաշնչյան այնպիսի դրվագների հետ, ինչպիսիք են դրախտային կյանքը, Մահվան եւ Կենաց ծառերը, մեղքերը քավելու միջոցով դրախտ վերադառնալու հույսը, ինչպես նաեւ լուսավոր ու բարի կերպարները:
«Այն, ինչ նշում է Հելոուինը, նպատակ չունի: Այն զավեշտ է, խրախճանք, սարսափ, կախարդների, վհուկների կերպարներ, դդումների պաշտամունք»,- նշեց քահանան:
Նա շեշտեց, որ Չարի ամենամեծ նենգությունն այն է, որ այն գործում է աննկատ՝ ձեւանալով, թե վաղուց արդեն գոյություն չունի, եւ մեզ ոչ հարիր երեւույթները, օրինակ՝ համասեռականության տեսքով, սողոսկում են հասարակության մեջ: Տեր Բաբկեն քաղաքական նաեւ հավելեց, որ այստեղ ծագում է հոգու խնամքի խնդիրը, որը «թույնով» սնվելով՝ իր տեղը չի գտնում եւ շեղվում է ճանապարհից:
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)