Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Սարի աղջիկ» եւ «Երդում» սերիալներից հայտնի Անիտա Ավետիսյանի ոճային փոփոխությունը, նոր ֆոտոշարքն ու Մենչի նախագծում նոր դերը

12:08, 10 փետրվարի

Երիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանը շուտով հեռուստադիտողին կներայանա նոր ձեւաչափով ու նոր կերպարով: «Սարի աղջիկ» եւ «Երդում» սերիալներից հայտնի դերասանուհին այս շրջանում նկարահանվում է Արմեն Պետրոսյանի նոր հումորային սերիալում, որը կոչվում է «Սիրո հասակ»: Իր նոր հերոսուհուն մարմնավորելու համար Անիտան դիմել է ոճային փոփոխության, որը կարող եք տեսնել դերասանուհու` օրերս իրականացրած ֆոտոշարքում:

IMG_7821.JPG (101 KB)

«Ոճս փոփոխել եմ, քանի որ մեծ ցանկութուն ունեմ չկրկնվելու, չլինելու նախկին կերպարներիս նման: Ցանկանում եմ հանդես գալ բոլորովին նորովի, այդ պատճառով էլ փոփոխել եմ թե´ վարսերիս, թե´ հագուստիս ոճը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անիտան, որը նախագծում մարմնավորում է երիտասարդ մի հերոսուհու, որի անունը Լիդա է:

IMG_7822.JPG (103 KB)

«Կերպարս բավական հետաքրքիր է՝ հենց հումորային ժանրում, եւ արդեն ինձ շատ հոգեհարազատ է դարձել: Կարծում եմ՝ հեռուստադիտողին իմ մարմնավորմամբ, հատկապես, այս կերպարն է դուր գալու, քանի որ նա սիրահարված աղջիկ է, ըստ իս՝ ոչ մի բացասական կողմ չունի»,-հավելեց դերասանուհին, որը թեեւ առաջին անգամ է նկարահանվում հումորային ժանրի սերիալում, ասում է՝ այդ առումով դժվարություն չի զգում,- «Ընդհակառակը, այս դերն ինձ ավելի հեշտ տրվեց, ու ինձ համար էլ այս փոփոխությունն ավելի հետաքրքիր է»:

Անդրադառնալով շիկահեր դառնալուն՝ Անիտան նշեց, որ մազերի երանգի փոփոխությունը բացարձակ կապ չունի իր հոգեվիճակի հետ.

IMG_7823.JPG (72 KB)

«Աղջիկների մոտ մի այսպիսի սովորություն կա՝ երբ ցանկանում են, որ կյանքում ինչ-որ բան փոխվի, դիմում են մազերի գունափոխության, բայց իմ դեպքում այդպես չէ. փոփոխությունը կատարել եմ, պարզապես, դերիս համապատասխանելու համար»:

2021-ը Անիտայի համար ճակատագրական տարի էր. նա ոչ միայն մեծ ճանաչում ձեռք բերեց «Սարի աղջիկ» նախագծի շնորհիվ, այլեւ՝ թողարկեց մի քանի տեսահոլովակ ու, նույնիսկ, հասցրեց ելույթներ ունենալ տարբեր կորպորատիվ միջոցառումների: Ամփոփելով նախորդ տարին՝ դերասանուհին հավելեց.

IMG_7824.JPG (106 KB)

«2021-ն ինձ համար եղել է բարձրունքի տարի, քանի որ ունեցել եմ շատ պրեմիերաներ, համերգներ, նկարահանումներ, սերիալային աշխատանքներ: 2022-ում է´լ ավելի շատ նորություններ կլինեն, քանի որ արդեն կան ուրվագծված մի շարք նախագծեր, որոնց փակագծերն առայժմ չեմ ցանկանում բացել, բայց վստահ եմ, որ կրկին հետաքրքիր կլինեն»:

IMG_7825.JPG (87 KB)

IMG_7826.JPG (112 KB)

IMG_7827.JPG (95 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Zimca Photo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել