Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Այսօր Տըրնդեզ է

18:02, 13 փետրվարի

Այսօր՝ փետրվարի 13-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, որը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Տեառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին եկեղեցին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին, սակայն Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ի դեպ, հետաքրքրական փաստ՝ հենց այս օրերին են Հայաստանում, որպես կանոն, կնքվում ռեկորդային թվով ամուսնություններ։ Դե, դա հասկանալի է, չէ՞ որ Տեառնընդառաջը մարքագործման եւ սիրո տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:

Երիտասարդները գնում են եկեղեցի՝ մաքրագործվելու եւ Բարձրյալի առջեւ միմյանց այր ու կին անվանելու։ Սեղաններին անպայման պետք է լինեն աղանձ, հալվա, մրգեր, կարմիր գինի։ Ճաշկերույթից հետո օրհնված մոմով խարույկ է վառվում, որի շուրջ նորապսակները յոթ շրջան են կատարում։ Աստվածային կրակի լեզվակները, ժողովրդական հավատալիքի համաձայն, վանում են նորապսակներից չար ոգիներին, մաքրում նրանց հոգիները, բուժում հիվանդությունները, ուստի ամեն ոք այս օրը պետք է թռչի խարույկի վրայով։ Հետո կայծկլտացող ածխով պետք է «պարարտացնել» հողը, որպեսզի տարին բերքառատ լինի։ Առաջին՝ ամենամեծ խարույկը վառում են եկեղեցու մոտ։ Նրանից վառված մոմերը տանում են տուն՝ ի նշան այն բանի, որ Քրիստոսի լույսը մաքրագործում է տունը։

Կարծիք կա, որ եթե երիտասարդներին հաջողվում է թռչել խարույկի վրայով ձեռքերն ամուր բռնած, ուրեմն ընտանիքը ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ։ Ավագ տարիքի մարդիկ «սիրահարների» վրա աղանձ են լցնում, ինչը նույնպես համարվում է ընտանեկան կյանքում բարեկեցության ինքնատիպ մաղթանք։ Ասում են, եթե որոշում են կրակի վրայով թռչել ամուրիները, նրանք իրենց կեսին գտնելու հնարավորություն են ստանում։ Այս տոնական օրը խարույկի վրայով թռչում են նաեւ անզավակ կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի իրենց հղիանալ, իսկ հետո հերթով թռչում են նաեւ հանդիսության մյուս մասնակիցները։

Հին օրերում ծիսակարգից հետո բոլորը պտղաբեր կրակի շուրջ ձեռք ձեռքի բռնած շուրջպար էին կատարում: Կրոնական գրականության մեջ տոնը կոչում են «Տեառնընդառաջ» կամ «Տիրոջն ընդառաջ»: Այսօրվա Հայաստանում էլ Տրընդեզը կրոնական տոն է եւ համարվում է Տերունական տոն:

Ինչ վերաբերում է տոնի քրիստոնեական պատմությանը, ապա ըստ Մովսեսի՝ արական սեռի նորածին ծնած կնոջը 40 օր արգելված էր մտնել Աստծո տաճար: Միայն այս ժամկետի լրանալուց հետո էր նա նորածնի հետ եկեղեցի գալիս, որ Տիրոջն ուղղեր երախտագիտության եւ մաքրագործման աղոթքը: Սուրբ Ղուկաս ավետարանիչի վկայությամբ՝  Երուսաղեմում էր ապրում բարեպաշտ ծերունի Սիմեոնը, որը մի օր առաջնորդվելով Աստծո հոգով՝ գալիս է Երուսաղեմի տաճար: Դա այն նույն օրն էր, երբ սուրբ Աստվածածինը եւ բարեպաշտ Հովսեփը այտեղ էին եկել սահմանված ծեսը կատարելու: Հենց բարեպաշտ Սիմեոնը տեսնում է եկողներին, Սուրբ Հոգին նրան հայտնում է, որ Մարիայի գրկի երեխան սպասվող Փրկիչն է: Սուրբ ծերունին ընդառաջ է գնում մանուկ Հիսուսին (այստեղից էլ առաջացել է «տեառն ընդառաջ»-ը) եւ գրկում նորածնին…

Այնպես է ստացվել, որ մեր երկրում Տրընդեզը սահուն վերածվում է Սուրբ Վալենտինի օրվա… Երեւանյան փողոցները, փաբերը եւ ռեստորաններն այս օրերին լեցուն են ռոմանտիկներով՝ սիրահար զույգեր, երաժշտություն եւ պարեր: Այսօր երիտասարդությունը թռչում է կրակի վրայով, իսկ վաղը միմյանց սրտիկներ, ծաղիկներ եւ այլ տոնական իրեր կնվիրեն:

Ասում են՝ Վալենտինը մեր սուրբը չէ, եվրոպական է, ուստի տոնը մեզ օտար է: Գուցե եւ այդպես է: Միայն թե իրար սիրող մարդիկ միշտ ուրախ են մի ավելորդ առիթով էլ ուրախանալու եւ նվիրական բառերն ասելու համար…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել