Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը։ Երգչուհին փաստում է՝ այս երգը մարդկանց կմոտիվացնի լիարժեք ապրել։
«Իմ երգը նկարագրում է այն իրավիճակը, թե ինչպես մարդը կարող է վիրավորվել սիրելիից եւ ցանկանալ ջնջել նրան իր կյանքից, որպեսզի շեշտի, թե որքան ինքնավստահ եւ հզոր մարդ է դարձել։ Բայց սիրտն այլ բան է ասում․նա, պարզապես, ցանկանում է համբուրել սիրելիին անձրեւի տակ։ Այս երգի հիմնական ուղերձն այն է, որ սերը կարող է սպիեր թողնել, բայց նաեւ գեղեցիկ պահեր պարգեւել մեզ։ Երգը մարդկանց դրդում է ապրել լիարժեք կերպով՝ կոչ անելով զանգահարել սիրելիին եւ անձրեւի տակ համբուրել նրան»,-նշում է Աթենան։
Երգի խոսքերի հեղինակը հենց Աթենան է, որը երաժշտությունը համահեղինակել է DJ Paco-ի հետ։ Տեսահոլովակի ռեժիսորը Քևին Քլաքն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում․ տեսահոլովակում կարելի է նկատել երկրի գեղեցիկ ճարտարապետությունը, շենքերն ու փողոցները։
Աթենան «Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, սակայն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով մրցույթն այդ տարի անցկացվեց առցանց ֆորմատով, իսկ մասնակիցները հնարավորություն չունեցան ելույթ ունենալու համաեվրոպական մեծ բեմից: Ամիսներ առաջ հունահայ երգչուհին եղել է նաեւ NEWS.am STYLE-ի համարձակ ֆոտոշարքի հերոսուհին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը