«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Քասթինգին գնացի գեղեցիկ հագնված, իսկ Արամն ասաց՝ դրա կարիքը չկար». Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ»-ի դերը սկզբում մերժելու պատճառի ու «Անահիտ» մրցանակի մասին

16:31, 20 ապրիլի

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն օրերս իր կարիերայում նոր նվաճում գրանցեց՝ արժանանալով հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար: Դերասանուհուն նման հաջողություն բերեց ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում դերակատարումը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլին նշեց, որ չէր սպասում մրցանակի, այդ պատճառով էլ ուրախությունն ու ոգեւորվածությունը կրկնակի են եղել:

ARS_1438.JPG (1.33 MB)

«Երբ ստացա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուստի առաջին կուրսի ուսանողուհի էի, հրաժարվեցի դրանից, քանի որ դասախոսս չէր թույլատրում նկարահանվել մինչ ուսումն ավարտելը: Դրանից հետո դեռ հինգ տարի ֆիլմի սցենարը գրվում եւ մշակվում էր, եւ երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, ու ռեժիսոր Արամ Շահբազյանը կրկին նույն առաջարկն ինձ արեց, ինստիտուտն ավարտել էի ու համաձայնվեցի մասնակցել քասթինգին»,-վերհիշելով իրեն հաջողություն բերած ֆիլմում ստանձնած իր դերը՝ պատմեց դերասանուհին՝ հիշելով նաեւ քասթինգին առնչվող հետաքրքիր մի դրվագ,-«Ես այդ օրը գնացի գեղեցիկ  հագնված ու լավ պատրաստված, իսկ Արամն ասաց, որ գեղեցիկ լինելու կարիք չկար, քանի որ մարմնավորելու էի մի տարօրինակ աղջկա (ծիծաղում է)»:

278575616_5220967027956163_3968387616669978316_n.jpg (636 KB)

Անդրադառնալով ֆիլմի՝ մեծ հաջողություն դառնալու իր կանխատեսումներին՝ Լիլին հավելեց,- «Այդպիսի զգացողություն չունեի, բայց տեսնում ու հասկանում էի ֆիլմի շուրջ պրոֆեսիոնալ մոտեցումը, դերն էլ հետաքրքիր էրիսկ առաջարկը՝ գայթակղիչ»:

Մրցանակը ստանալիս Լիլին բեմից խոստովանեց, որ թեեւ իրեն շատերն էին զգուշացնում, թե ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ աշխատելը բարդ է, նրանք միմյանց լավ են հասկացել նկարահանման հրապարակում, իսկ հարցին՝ արդյոք իր հետ հե՞շտ է աշխատելը, դերասանուհին պատասխանեց.

ARS_1434.JPG (1.31 MB)

«Ես եւ Արամը կես խոսքից հասկացել ենք միմյանց: Հիմնականում երեք դուբլից արդեն ստանում էինք տեսարանները: Կարծում եմ՝ ինձ հետ էլ է հեշտ աշխատել, պարզապես, քանի որ ինքս էլ ռեժիսոր եմ, երբեմն շատ եմ խառնվում, տալիս եմ բազում հարցեր, քանի որ ինձ էլ է հետաքրքիր այդ պրոցեսը (ժպտում է): Իսկ, առհասարակ, եթե արդեն համաձայնվել եմ նկարահանվել տվյալ նախագծում, ուրեմն՝ ռեժիսորին պետք է վստահեմ»:

278527843_5220964704623062_5566000308390320105_n.jpg (737 KB)

Լիլին անկեղծորեն նշեց, որ կարծում էր, գուցե, ավելի նոր ֆիլմ արժանանար մրցանակի Չնչիկն» էկրաններ է բարձրացել 2019 թ-ին՝ մոտ 17 տարի տեւած աշխատանից հետո. հեղ.),- «Բացի այդ, սա իմ առաջին դերն էր, ու ես վստահ չէի՝ բավականաչափ լա՞վ էի խաղացել, թե՞ ոչ»,-հավելեց դերասանուհին,-«Մրցանակը կարեւոր է միայն մի բանով՝ այն ոգեւորում ու մոտիվացնում է, պարտավորեցնում, որ չդոփես նույն տեղում ու առաջ նայես: Կարծում եմ՝ սա նաեւ մյուս դերասանների ու ռեժիսորների համար մոտիվացիա կդառնա, ու կստեղծվեն նոր ֆիլմեր»:

Լիլի Էլբակյանն այն դերասանուհիներից է, որին հաճախակի չենք տեսնում հեռուստասերիալներում: Խոսելով այդ մասին՝ դերասանուհին մեկնաբանեց.

278566574_5220952091290990_6351668082184593846_n.jpg (728 KB)

«Իրականում նկարահանվել եմ մի քանի սերիալում, բայց` 24 մասից: Պիտի սցենարն ու դերը շատ հետաքրքիր լինեն, որպեսզի համաձայնվեմ նկարահանվել սերիալում, հակառակ դեպքում ժամանակ վատնելու ժամանակ չունեմ»:

Դերասանուհին ոչ միայն խաղում է թատրոնում, այլեւ դասավանդում է եւ զբաղվում բեմադրություններով.

278572792_5220961811290018_9017541261360854348_n.jpg (543 KB)

«Թատրոնում բավական ծանրաբեռնված գրաֆիկ ունեմ: Այս պահին զբաղված եմ «Էվրիդիկե» եւ «Դեկամերոն» ներկայացումներում, որոնք խաղում ենք Սունդուկյան թատրոնում, իսկ շուտով կլինի նաեւ նոր ներկայացում: Իմ առօրյան լեցուն է փորձերով՝ ինչպես հին, այնպես էլ նոր բեմադրություններով: Մանուկներին, օրինակ, խորհուրդ կտամ դիտել իմ բեմադրած՝ «Գտնված երազ» ներկայացումը Խամաճիկների թատրոնում, այժմ էլ զբաղված եմ նոր բեմադրությամբ, որի փակագծերը դեռեւս չեմ կարող բացել: Եթե Աստված հաջողի, այս տարի եւս երեք պրեմիերա կունենամ: Ինչ վերաբերում է առօրյայիս՝ զբաղվում եմ երեխաներիս դաստիարակությամբ ու կյանքն ավելի գեղեցիկ դարձնելով (ժպտում է): Նաեւ երազում եմ նկարահանվել «Չնչիկ»-ի նման մի լավ ֆիլմում, որը նույնքան կսիրվի, այնպես որ՝ սպասում եմ առաջարկների (ծիծաղում է)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի ու «Շարմ» հոլդինգի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել