«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հիշում ենք եւ պահանջում. 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր

20:12, 24 ապրիլի

Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է, եւ այդ թեմային, ինչպես հայտնի է, նվիրված են բազմաթիվ ֆիլմեր ՝ տարբեր մտահղացումներով եւ մարմնավորմամբ, բայց միավորված միասնական գաղափարով, առաքելությամբ ՝ թույլ չտալ ողբերգության կրկնությունը:

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում չորս ֆիլմ, որոնք այս կամ այն ձևով հանդիսատեսին են հասցնում հայ ժողովրդի ողջ ցավն ու ողբերգությունը։

«Արտույտների ագարակը»

1915 թ.: Երկու հայ եղբայրները ՝ Արամը և Ասատուրը, 20 տարի չեն տեսնվել և երազում են հանդիպման մասին։ Նրանցից մեկը,ով հաջողակ բժիշկ է, արտագաղթել է Վենետիկ, մյուսը հողատեր է Անատոլիայի փոքրիկ քաղաքում:

Արամը պատրաստվում է եղբոր հետ հանդիսավոր հանդիպմանը։ Նա վերականգնում է հին վիլլան, որը կոչվում է Արտույտների ագարակը: Բայց նրանց վիճակված չէր հանդիպել։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Իտալիան փակում է իր սահմանները, իսկ թուրք զինծառայողները հրաման են ստանում ոչնչացնել հայ ընտանիքներին։

«Սպի»

Հայոց ցեղասպանությունից փրկված Նազարեթ Մանուկյանը տարիներ անց պատահաբար իմանում է՝ հնարավոր է իր երկվորյակ դուստրերը նույնպես փրկվել են, և սկսում է փնտրել նրանց։ Որոնումները Նազարեթին հասցնում են Հյուսիսային Դակոտա։

«Խոստում»

Առաջին համաշխարհային պատերազմը մեծ թափ է հավաքում։ Օսմանյան մեծ կայսրությունը կործանվում է, իսկ Կոստանդնուպոլիսը քաոսի մեջ է ընկղմվում։ Ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը ժամանում է քաղաք: Նա մտադիր է Թուրքիայի հարավում գտնվող հայրենի գյուղում զարգացնել ժամանակակից բժշկությունը:

Ֆոտոլրագրող Քրիս Մայերսին Կոստանդնուպոլիս բերեց ոչ այնքան աշխատանքը, որքան բոցավառ զգացմունքը հայ նկարչուհի Աննայի հանդեպ: Միքայելը նույնպես հիացած է Աննայով, բայց տղամարդկանց միջեւ մրցակցությունը ձախողվում է, երբ կայսրությունը սկսում է դաժանորեն հետապնդել ազգային փոքրամասնություններին: Խոստումները տրվում և խախտվում են, բայց մի խոստում անպայման պետք է պահել ՝ ողջ մնալ և աշխարհին ճշմարտությունը  պատմել։

«Մայրիկ»

1921 թվականին հայերի ընտանիքը, փրկվելով Ցեղասպանությունից, գալիս է Մարսել։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է նրա՝ սիրով ու քնքշությամբ լցված ընտանիքի պատմությունը։ Ֆիլմում պատմվում է Զաքարյան ընտանիքի ճակատագրի մասին։ Ազատ Զաքարյանը Մարսելի նավահանգստում բնակվում  է իր ընտանիքի ՝ հոր, մոր և երկու մորաքույրների հետ։

Չնայած բոլոր դժվարություններին ՝ ընտանիքը ամուր և միասնական է մնում։ Մեծերը շատ բաներից են զրկում իրենց, որպեսզի ապագայում Ազատը կրթություն ստանա և դառնա ինժեներ։

Հ. Գ.  Եվ եթե նույնիսկ 107 տարի էլ անցնի, մենք Կհիշենք ու Կպահանջենք։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել