Կատարյալ ժամադրության մասին յուրաքանչյուր աղջկա պատկերացումը տարբեր է: Ոմանց համար այդ ռոմանտիկա է՝ մոմեր, սրտիկներ, ռոմանտիկ ընթրիք, ոմանց համար՝ օդապարիկով թռիչք, մյուսների համար էլ՝ նստարան եւ սոխակի դայլայլ: Բոլորս անհատականություն ենք, բոլորիս երազանքներն ու կյանքի արժեքները տարբեր են:
Չեմ կարծում, որ գտնվի մի կին, ում կյանքում գոնե մի քանի երկրպագու չի եղել: Եվ, բնականաբար, նաեւ ժամադրություն: Գուցե ինչ-որ մեկի համար այդ լավ դաս լինի:
Հիմա՝ տարիներ անց, ամեն ինչ երազի նման է, բայց ժամանակին ես մի քանի օր չէի կարողանում ուշքի գալ, տղամարդկանց հետ շփվել՝ առավել եւս:
Նրա անունը Դիմա էր: Հայաստանի համար բավական հազվագյուտ անուն: Նա կիսով հայ էր, կիսով՝ ռուս: Ես հավատում էի ռոմանտիկային, հեքիաթային արքայազնին, լուսավոր ապագային: Բնականաբար՝ հալվում էի, երբ երկու շաբաթ շարունակ ամեն օր մեկ հատ կարմիր վարդ է ստանում: Իսկ հետո նա մոտեցավ եւ ժամադրության հրավիրեց:
Լավ է, որ հավատարիմ ընկեր-ընկերուհիներ ունեի, ովքեր նրա հետ մենակ չէին թողնում: Բայց հետո, նրանց համաձայնությունը ստանալով, մենք պայմանավորվեցինք…
Դիմայի հետ պայմանավորվեցինք երեկոյան ժամը 7-ին հանդիպել «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ: Այդ մեր առաջին ժամադրությունն էր, ես սարսափելի ամաչում էի: Բացի այդ, նա գրեթե 8 տարի մեծ էր ինձանից: Իմ այն ժամանակվա պատկերացմամբ՝ իսկական տղամարդ:
Մանկություն մի ընկեր ունեի՝ Գրիգորը: Նա ինձ համար եղբոր նման էր: Նույնիսկ կարող էր գալ մեր տուն, ընթրել մեզ հետ, գիշերել: Իմ հարազատների համար ընտանիքի անդամի նման էր, ես նրանց տանը՝ նույնպես: Նաեւ Լուսինե անունով ընկերուհի ունեի, ով պատրաստվում էր ամուսնանալ: Իսկ նրա ընտրյալը ոչ մի րոպե չէր հեռանում Լուսինեից:
Իմանալով, որ պատրաստվում եմ ժամադրության գնալ, ինձ մենակ չթողեցին: Գրիգորը թաքնվեց մետրոյի առջեւի շենքի մուտքում, Լուսինեն ու նրա Լեւոնը զբոսնում էին շրջակայքում, կարծես մենք ծանոթ չէինք: Հանդիպեցի Դիմային: Չգիտես ինչու՝ նա իրեն ամենեւին էլ ռոմանտիկ չէր դրսեւորում, չէր առաջարկում որեւէ բար մտնել՝ սրճելու: Քայլեցինք Իսահակյան փողոցով: Ես անընդհատ շրջվում էի՝ կարծելով, որ ընկերներս գալիս են մեր հետեւից: Այն ժամանակ բջջային հեռախոսներ չկային եւ ամեն րոպե միմյանց զանգահարել չէինք կարող:
Լուսինեն եւ Լեւոնը շրջակայքում չկային: Գրիգորը՝ նույնպես: Ես թեթեւակի տագնապ ապրեցի: Հատկապես երբ Դիման սկսեց պատմել իր, իր պարտքերի մասին: Իսկ հետո պարտքով փող խնդրեց: Եվ երկար խոսում էր այն մասին, թե արդյո՞ք աղջիկը պետք է կույս լինի:
Հիմա ես հասկանում եմ, որ պետք էր հեռանալ: Նրան գրողի ծոցն ուղարկել: Բայց այն ժամանակ միամիտ հիմարիկ էի, ում երազանքները Դիմայի յուրաքանչյուր խոսքից ավելի էին փշրվում:
Նա առաջարկեց ինչ-որ տեղ թեյ խմել: Հիշում եմ, որ գրպանումս 3.000 դրամ կար, եւ ես երկար մտորում էի, արդյո՞ք կբավականացնի, որ վճարեմ երկուսիս փոխարեն:
Մենք ինչ-որ հաստատություն մտանք, որն արտաքինից բավական նորմալ փաբի տպավորություն էր թողնում: Բայց նա, չգիտես ինչու, մուտքի մոտ գտնվող ոչ մի սեղանի մոտ չնստեց, այլ ինձ տարավ ներս, ինչ-որ խավար դահլիճ: Իսկ ես հիմարի նման քայլում էի նրա հետեւից: Նստեցի նրա դիմաց, բայց երկու րոպե անց նա կողքիս հայտնվեց:
Ես արդեն կարծում էի, որ գոռալու եւ օգնության եմ կանչելու, եթե փորձի դիպչել ինձ: Եվ հանկարծ… Հանկարծ սեղանի մոտ հայտնվեց Գրիգորը: Նստեց մեր դիմաց: Եվ ես այնքան թեթեւություն զգացի:
Ամեն ինչ լավ ավարտվեց: Երեք րոպե անց Դիման դուրս եկավ ու այլեւս չվերադարձավ: Գրիշան ինձ հետո կշտամբեց: Իսկ Լուսինեն եւ Լեւոնը, ինչպես հետո պարզվեց, մեզ կորցրել էին դեռեւս մետրոյի մոտ:
Ահա սա իմ կյանքի վատագույն ժամադրությունն էր: Իսկ ձե՞զ մոտ: Ձեր պատմություններն ուղարկեք [email protected] հասցեով: Կարծում եմ՝ խմբագրությունն ուրախությամբ կհրապարակի ամենահետաքրքիր նամակները:
Աննա Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:59, 30 մարտի
Wish-list. Nike Air Force 1 «Fireberry» սպորտային կոշիկներ20:04, 30 մարտի
Ամենավերջին շարքից «Արտավազդ»-ին հետեւելուց մինչեւ հաղթանակ․ Սեյրան Մովսիսյանը՝ Տարվա լավագույն երիտասարդ դերասան ճանաչվելու եւ չհանձնվելու մասին19:30, 30 մարտի
Սուրճի սիրահարներ NEWS.am STYLE դուրս է գալիս որսի. քաղցր բամբակով բուրավետ սուրճ18:15, 30 մարտի
Ի՞նչ ընդհանրություններ ունեն Ջեսիկա Չեսթեյնը եւ Միքայել Աշյանը17:39, 30 մարտի
Երկրպագուներն անհանգստացած են Քլոե Քարդաշյանի համար՝ կարծելով, որ նա «անճանաչելի» է դարձել16:21, 30 մարտի
15:18, 30 մարտի
«Վիշապի տան» երկրորդ եթերաշրջանը առաջինից կարճ կլինի14:20, 30 մարտի
Levi's-ը ծրագրում է աշխատանքի մեջ ներգրավել արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված մոդելներին13:43, 30 մարտի
Balenciaga-ն 925 դոլարով առաջարկում է տղամարդկանց բալետկաներ12:31, 30 մարտի
Լանա Դել Ռեյը նշանադրվել է11:22, 30 մարտի
10:50, 30 մարտի
Հայ մոդելը՝ Befree-ի գարուն/ամառ 2023 գովազդային արշավում