1. Կանայք ուշադրություն են դարձնում մանրուքներին, իսկ տղամարդիկ՝ ուրվագծերին:
Տղամարդն իր էությամբ որսորդ է: Դրա համար էլ տղամարդու եւ կնոջ տեսողական ընկալումները սկզբունքայնորեն տարբեր են: Նա ավելի հեռուն է տեսնում ու գնահատում է հիմնականում օբյեկտի ուրվագծերը: Նա պետք է մարալին հեռվից տեսնի, որպեսզի մոտենա ու բռնի նրան: Դրա համար էլ այն ամենը, ինչ նա տեսնում ու գնահատում է առաջին հայացքից՝ քո ուրվագծերն են: Հենց մարմնի, մազերի ուրվագծերը, ոտքերի երկարությունն ու գայթակղիչ բարեմասնություններն են նրան գրավում սկզբից եւեթ: Ուրվագծերը, այլ ոչ թե մանրամասները: Ինքդ քեզ նայիր 2-3 մետր հեռավորությունից: Եթե դու այդ հեռավորությունից գեղեցիկ ես, ուրեմն գեղեցիկ կլինես նաեւ տղամարդու համար: Եթե ոչ՝ ուրեմն աշխատիր ինքդ քեզ վրա:
2. Տղամարդը ուշադրություն է դարձնում շարժումներին:
Երկրորդ հանգամանքը, որը կանայք հաշվի չեն առնում, այն է, որ տղամարդը գնահատում է պոտենցիալ զոհի շարժումները: Մենք՝ կանայք, գնահատում ենք օբյեկտը միայն ստատիկ վիճակում: Չէ՞ որ սունկը կամ հատապտուղը չեն վազում: Իսկ տղամարդիկ այն գնահատում են շարժման մեջ: Դժվար թե թույլ ու խոշորամարմին կենդանին լավ որս համարվի: Դրա համար էլ միշտ պետք է ուշադրություն դարձնեք ձեր շարժումների էներգետիկային: Այն կինը, որը հազիվ է քայլում կրունկների վրա, հազիվ է շարժվում անհարմար կիսաշրջազգեստով բոլորովին սեքսուալ չէ տղամարդու համար՝ չնայած ընկերուհիների համար նա կարող է պարզապես գեղեցկուհի լինել: Եզրակացությունը մեկն է: Ուզո՞ւմ ես դուր գալ տղամարդկանց, ոչ միայն արտաքին տեսքդ կատարելագործիր, այլեւ կեցվածքդ, քայլվածքդ ու շարժումներդ:
3. Տղամարդկանց մեծ մասը նորաձեւությունից ոչինչ չի հասկանում:
Վերջին սխալը, որն անում են կանայք՝ նորաձեւությանը չափից շատ հետեւելն է: Պետք չէ դա կանացի հիմարություն համարել: Պարզապես կանայց բնազդաբար ձգտում են կատարելության: Եթե այսօր հարեւանուհին համեղ խնձոր է գտել, կերել ու չի մահացել, ուրեմն պետք է ուշադիր զննել դրանք ու նույն ձեւի խնձոր փնտրել: Խնդիրը զննելն ու գտնելն է: Որոնելու ու գտնելու բավականությունը բնորոշ է մարդկությանը: Դրա համար էլ մենք սիրում ենք նորաձեւությունը: Դրա համար էլ պաշտում ենք գնումներ կատարելը: Բայց դա մենք՝ կանայք: Իսկ տղամարդկանց որսորդական աշխարհում ոչինչ չի փոխվել: Տղամարդկանց մեծամասնությունը նորաձեւությունից ոչինչ չի հասկանում: Տղամարդու համար միեւնույն է քո կիսաշրջազգեստը նոր հավաքածուից է, թե՞ հին: Եթե փողդ չի բավականացում, բրենդների վրա ավելորդ փողեր մի վատնիր:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)