Ավելի եսասեր եղեք
Դուք պետք է արագ վերականգնվեք, ձեզ լավ զգաք՝ հանուն ինքներդ ձեզ: Մի անհանգստացեք, որ դուք անպայման պետք է օգնեք ընկերներին կամ որ նա պետք է գա հեռախոսի մարտկոցի հետեւից, որը մոռացել էր մեկ ամիս առաջ, երբ հեռանում էր: Եթե դուք պատրաստ չեք դրան, ասեք «ոչ»: Ընկերները կհասկանան, նա նույնպես պետք է հասկանա: Բաժանումը սարսափելի է, բայց դուք առաջինը չեք, ով անցնում է դրա միջով, արդար եղեք ձեր նկատմամբ:
Եղեք ոչ հասուն
Եթե կարծում եք, որ դա կօգնի, հեռացրեք նրան բոլոր սոցցանցերի ընկերներից: Այո, ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա մանկական արարք է, բայց, հավատացեք, դա ձեր օգտին է: Դա ավելի լավ է, քան ուրբաթ, ժամը 12-ին, երբ արդեն լաց եղել եք ու վերջացրել, սկսում եք հետեւել թարմացումներին, հանկարծ տեսնում եք նրա լուսանկարը՝ ուրիշ աղջկա հետ:
Խմեք կամ մի խմեք
Ինչ-որ մեկի համար ավելի թեթեւ կդառնա, եթե խմիչք օգտագործի, մյուսների համար՝ ոչ: Դուք ինքներդ ավելի լավ եք ճանաչում ձեզ. եթե աղջիկներն առաջարկում են ալկոհոլային երեկույթ կազմակերպել, բայց դուք գիտեք, որ խմելուց հետո ավելի շատ եք տառապելու, կարողացեք «ոչ» ասել: Բաժանվելը ցավոտ է: Դու կարող ես ընկերներից լսել, որ ժամանակը բուժում է. յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու իր խորհուրդը: Ընդունեք դրանք՝ միգուցե դրանք չեն օգնում, բայց եւ ավելի վատ չեն դարձնում:
Դուք կանցնեք դրա միջով: Թույլ տվեք ձեզ լաց լինել, դեն նետեք նրա հեռախոսի մարտկոցը եւ գնացեք մարզասրահ: Զգացմունքները կթուլանան, եւ ժամանակի հետ, լսելով նրա անունը, ձեր սիրտն այլեւս այնպես ուժգին չի բաբախի, ինչպես նախկինում:
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց