Առավոտյան վաղ արթնանալը բացասական է ազդում մարդու սիրտ-անոթային համակարգի վրա: Ճապոնացի գիտնականները կարծում են, որ եթե մարդը հնարավորություն ունի առավոտյան երկար մնալ անկողնում, ապա պետք է օգտվի դրանից: Ճապոնիայում լայնածավալ հետազոտություններ են անցկացվել, որին մասնակցել են բժիշկներ Կիոտոյի տարբեր հիվանդանոցներից:

Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր ստիպված են առավոտյան վաղ արթնանալ, սրտային հիվանդությունների հակում է առաջանում: Ինչ վերաբերում է երկար քնի սիրահարներին եւ դրա հնարավորությունն ունեցողներին. նրանց մոտ նման բան չի նկատվել: Փորձագետները նման եզրակացության են եկել մեծ թվով մարդկանց հիվանդության պատմություններն ուսումնասիրելուց հետո: Մանրակրկիտ ուսումնասիրվել են ավելի քան 4.500 հիվանդի բժշկական փաստաթղթեր: Հիվանդները տարբեր տարիքի են՝ 23-ից մինչեւ 90 տարեկան:

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մեջ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր վաղ են արթնանում: Նրանց մոտ ավելի հաճախ ախտորոշվել են այնպիսի սիրտ-անոթային հիվանդություններ, ինչպիսիք են սրտի անբավարարությունը եւ նույնիսկ սրտամկանի ինֆարկտը: Առավոտ շուտ աշխատանքի կամ մարզասրահ հասնելու համար վաղ արթնանալն առողջության համար ամենեւին էլ օգտակար չէ: Այս դեպքում հակառակը՝ մեծանում է անոթների եւ սրտի հիվանդությունների վտանգը:
Նյութը՝ raut.ru կայքից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան