Ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան մեկ համերգի համար պահանջում է 350 հազար եվրո։ Այս մասին Prozvezd պորտալին տված հարցազրույցում խոսել է պրոդյուսեր Սերգեյ Լավրովը։
Մեդիա մենեջերի խոսքով՝ մեկ համերգի համար կատարողը պահանջում է 350 հազար եվրո, ինչպես նաեւ իր պայմաններն է դնում միջոցառման անցկացման վայրի վերաբերյալ։
Լավրովը հավելել է, որ այդ հարցում երգչուհին նման է իր գործընկեր Սոֆիա Ռոտարուին, որն Ամանորի գիշերը ելույթ ունենալու համար պահանջել է 500 հազար դոլար, ինչպես նաեւ անձնական ինքնաթիռ։
«Եթե մեկը 500 հազար առաջարկի, մասնավոր ինքնաթիռ ուղարկի, նա կգնա։ Իսկ, եթե ոչ, ապա նա տանը աղցաններ է պատրաստում: Այդպես է նաեւ Ալլան հիմա։ Նա նշել է 350 հազար եվրո գումար եւ սպասում է։ Եթե որեւէ մեկը համաձայնի այս գումարով նրա ելույթին, նա կառաջարկի իր պայմանները։ «Ուրեմն այսպես։ Եթե ուզում ես, որ ես քեզ հետ լինեմ, նշիր քո ծննդյան տարեդարձը Յուրմալայում։ Եվ ես կգամ»։ Նա կարող է այդպես ասել՝ միակը մեր բոլոր արտիստներից»,- պատմել է հրապարակման աղբյուրը։
Պրոդյուսերն ընդգծել է, որ Պուգաչովայի համերգների թանկության պատճառով դիստրիբյուտորներն ընտրում են նույնքան հայտնի այլ արտիստների, ինչպիսիք են Գրիգորի Լեպսը, Իրինա Ալեգրովան եւ Ֆիլիպ Կիրկորովը, որոնց հոնորարները սկսվում են 2,5 միլիոն ռուբլուց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:42, 25 սեպտեմբերի
Սոֆի Լորենը հոսպիտալացվել է13:49, 25 սեպտեմբերի
«Ոչ ոք հենց էնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն: Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց»․ Թամարա Պետրոսյան13:40, 25 սեպտեմբերի
Ֆրանսիացի ռեփեր MHD-ն սպանության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման12:26, 25 սեպտեմբերի
«Մարդկային բարութունն ունի սահման, տականքությունը՝ չունի»․ Լիլիթ Մուրադյան11:41, 25 սեպտեմբերի
«Ինչպես 1915թ․-ին․աշխարհը ոչինչ չարեց հայերի համար․․․»․ Քրիս Բոհջալյան10:20, 25 սեպտեմբերի
«Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան09:00, 25 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ16:30, 24 սեպտեմբերի
Դերասան Թահար Ռահիմն անհավանական աշխատանք է կատարել, որպեսզի հնարավորինս նմանվի Շառլ Ազնավուրին15:05, 24 սեպտեմբերի
Հայտնի է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդի մահվան պատճառը14:48, 24 սեպտեմբերի
«Ադրբեջանի խնդիրը ոչ թե Հայաստանը նվաճելն է, այլ այն ոչնչացնելը»․ Սիմոն Աբգարյան14:20, 24 սեպտեմբերի
Ամերիկացի լրագրող Վիկ Գերամի. Համաշխարհային «առաջնորդներն» ի դեմս Ալիեւի հրեշ են ստեղծել ու հայերին «ուղարկել» սպանդի13:11, 24 սեպտեմբերի
Մայքլ Քեյնը հայտնել է կինոյից հեռանալու մասին