Հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանը, որը «Եվրատեսիլ 2022»-ին ներկայացնում էր Էստոնիան, ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել սիրելիի հետ, որում վերջինը կլորացած փորիկով է։
«Ընդամենը 6 ամիս մնաց»,-լուսանկարը մակագրել է երգիչը, որին երկրպագուները շտապել են շնորհավորել կյանքում սպասվող համալրման առթիվ։
Ստեֆանի ընտրյալը պարուհի Վիկտորիա Կոիթսարն է։ Զույգի ինստագրամյան էջերում տեղադրված հրապարակումներից պարզ է դառնում, որ Վիկտորիան ուղեկցել է սիրելիին ոչ միայն «Եվրատեսիլ»-ի շրջանակում, այլեւ Ստեֆանի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։
Посмотреть эту публикацию в Instagram
24-ամյա Ստեֆան Հայրապետյանը Էստոնիան մրցույթում ներկայացնում էր Hope երգով։ Մինչ «Եվրատեսիլը» երգիչը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am STYLE-ին, որում պատմել է հայրենիքի հետ իր ջերմ կապի մասին։
«Թե´հայրս, թե´ մայրս, հայ են: Ես կարողանում եմ խոսել հայերեն. շատ հաճախ եմ լինում Հայաստանում: Հորս կողմից մեր բոլոր բարեկամներն ապրում են այդտեղ»,-պատմել է նա՝ հավելելով,-«Շատ կցանկանայի գալ ու ելույթ ունենալ Հայաստանում, կարծում եմ` ավելի լավ կլինի դա կազմակերպել «Եվրատեսիլ»-ից հետո: Դրա շուրջ, իհարկե, պետք է բանակցենք Հայաստանից որեւէ կազմակերպչի հետ»:
Երգիչը մրցույթում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 141 միավոր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:12, 7 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Մերիլին Մոնրոյի փայլը18:49, 7 փետրվարի
Դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը18:03, 7 փետրվարի
STYLE-Beauty. 2023-ին ազատ եղեք դիմահարդարման ընտրության հարցում17:45, 7 փետրվարի
«Կյանքից կայֆ բան չկա»․ Լյուսի Հայրապետյան VS Քենդալ Ջեններ՝ ձյուն եւ ներքնազգեստ (ֆոտո)15:50, 7 փետրվարի
Մկրտիչ Արզումանյանին բաժին հասած նոր առեղծվածն ու Իվետայի դերը․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի առաջին մանրամասները (ֆոտո)14:14, 7 փետրվարի
Յոթ տարվա հարաբերություններից հետո Էմինեմի դուստրն ամուսնանում է (ֆոտո)13:34, 7 փետրվարի
«Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել13:11, 7 փետրվարի
Մահացել է Drifters խմբի վոկալիստ Չարլի Թոմասը12:07, 7 փետրվարի
Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար11:33, 7 փետրվարի
«Ոճերի մենամարտ». Brunett vs Իրու Խեչանովայի10:08, 7 փետրվարի
Քորթնի Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական ավանդական ընթրիք է կազմակերպել (ֆոտո/վիդեո)09:00, 7 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ