«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ուղիղ եթեր». նոր կատակերգությունը մեծ էկրանին է

11:43, 27 օգոստոսի

Օգոստոսի 25-ից Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսորներ Օնիկ Հովհաննիսյանի եւ Ֆիլիպ Պողոսյանի «Ուղիղ եթեր» նոր լիամետրաժ խաղարկային արկածային կինոկատակերգությունը։ Անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ «Կինոպարկում»: 

«Մենք փորձել ենք կոտրել կարծրատիպերը, մասնավորապես ցույց ենք տվել, թե ինչերի է ընդունակ մարդը հանուն սիրո ու ընկերության՝ անկախ իր սոցիալական դիրքից և հասարակության մեջ իր մասին ձևավորված պատկերացումներից»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Օնիկ Հովհաննիսյանը, որը նաև ֆիլմում մարմնավորել է հերոսներից մեկին՝ թիկնեղ, ամրակուռ, բայց չափազանց բարեկիրթ մի երիտասարդի։ Նա բոլոր հարցերը փորձում է լուծել ճիշտ ընտրված բառերի օգնությամբ։

«Նկարահանումների ընթացքում մենք էլ լավ ընկերներ ձեռք բերեցինք: Ձևավորվել էր բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմ»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանը, որը նաև գլխավոր հերոսի ընկերներից մեկի դերն է խաղացել։ Նա, ի տարբերություն Օնիկի հերոսի, բոլոր հարցերը գերադասում է լուծել բռունցքներով…

Դերասաններ Արմեն Մարգարյանն ու Տիգրան Բարսեղյանը ֆիլմում մարմնավորել են ընդունված պատկերացումներից շատ տարբեր, ամենևին ոչ հաղթանդամ, միմյանցից անբաժան երկու թիկնապահ-ընկերների։

Իրադարձությունների ընթացքին հետևում էր օպերատոր Վարդան Հարությունյանի սուր, ամենատես աչքը։ Նկարահանման հրապարակում յուրօրինակ տրամադրություն էր ստեղծում ՀՀ վաստակավոր արտիստ Վարուժան Մանուկյանը, որի հանպատրաստից ծնված կատակներն ու արարքները անասելի հմայք են հաղորդում ֆիլմին։ Նրա կողքին իրենց չափազանց լավ են զգում երիտասարդ, խոստումնալից դերասաններ Սեդա Ավագյանը, Հարութ Բեգ-Վանյանը, Արև Հակոբյանը, Լարիսա Ենգիբարյանը և, իհարկե, ճանաչված բլոգեր Էմմա Շաբոյանը, որը մարմնավորել է ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին։ Ի տարբերություն իր հերոսուհու, որը երբեք ձեռքից վայր չի դնում հեռախոսն ու անվերջ ուղիղ եթերում է, իրական կյանքում նա պարզապես վարպետորեն և առանց խուճապի վարում է իր բլոգը՝ զետեղելով այնտեղ հետաքրքիր նյութեր նաև այն մասին, թե որքան տարբեր կարող են լինել մարդիկ ամուսնությունից առաջ և հետո։

«Ասեմ նաև մեր ֆիլմում ճանաչված դերասանուհի Ջեմմա Մարտիրոսյանի մասնակցության մասին։ Ափսոս, որ վերջերս մեր ավագ գործընկերը հեռացավ կյանքից։ Սիրով ու ջերմությամբ ենք հիշում նրան»,- ասում է Ֆիլիպ Պողոսյանը։

Պակաս կարևոր դեր չեն խաղացել նաև ֆիլմի ստեղծագործական խմբի մյուս աշխատողները՝ նկարիչներ Սյուզաննա և Լիանա Պողոսյանները, համասցենարիստ Նարեկ Պետրոսյանը։

Ֆիլմի հիշվող կերպարներից մեկը վառ ու տպավորիչ Շիկահերն է՝ դերասանուհի Լարիսա Ենգիբարյանը, որին սիրահարվում է հերոսներից մեկը։ Միակ բանը, որը նրան հետ է պահում, մարդկանց մեջ ձևավորված այն կարծրատիպն է, թե՝ մազերը շեկ, խելքը՝ կարճ, բայց․․․

Ֆիլմի հերոսների շարքն ամբողջացնում է նա, առանց որի այս պատմությունը տեղի չէր ունենա՝ լրագրողը։ Ովքեր ճանաչում են դերասան Հարութ Բեգ-Վանյանին, կասեն, որ նրա հերոսը իր հակապատկերն է․ փոխակերպումը հաջողված է։

Ֆիլմի դիտարժանությունն իրենց հետաքրքիր խաղով ապահովում են նաև երեխաները՝ 8-ամյա Դանիել Տատինցյանը, 171 դպրոցի աշակերտուհիներ Վիկտորյա Հովհաննիսյանը, Շուշան  Ճաղարյանը և Նելլի Գսպոյանը։

Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրել կոմպոզիտոր Թաթոս Հակոբյանը, ինչպես նաև ձեռք է բերվել հեղինակային երաժշտության իրավունք՝ արտասահմանյան երաժշտական հայտնի կայքերից օգտվելու համար։

Եվ շատ հակիրճ՝ ֆիլմի բովանդակության մասին. գլխավոր հերոսը՝ Հենրի Գասպարյանը, սկանդալային հրապարակումներով հայտնի լրագրող է։ Քաղաքի ճանաչված օլիգարխներից մեկի՝ Գաբրիել Սեդրակյանի մասին հերթական սկանդալային նյութը նկարահանելու ժամանակ նրան առևանգում են օլիգարխի 2 թիկնապահները: Հենրիի ընկերները՝ Արսենը և Ֆելիքսը, պարզում են նրա գտնվելու վայրը և շտապում օգնության: Արկածներով և տարօրինակ հանդիպումներով լի ճանապարհը նրանց հասցնում է այնպիսի վերջնակետի, որ ո՛չ նրանց մտքով կանցներ, ո՛չ էլ հանդիսատեսի...

«Ուղիղ եթեր»՝ 12+ անձանց համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել