Նա հետեւողական է
Նա կանոնավոր զանգում է, ժամանակին պատասխանում քո հաղորդագրություններին, հանդիպում քեզ հետ պայմանավորված ժամին, ձեր կողքին է, երբ պետք է Ձեզ։ Նա անհետ չի կորում, չի սպասում, որ դու զանգես նրան։ Նրա հետ շփվելը հեշտ է։
Նա ազնիվ է
Նա չի փորձում խաբել քեզ կամ թաքցնել ճշմարտությունը։ Նա պատասխանում է քո հարցերին, նույնիսկ եթե դրանք բարդ ու խճճված են, նա ամեն ինչ բացատրում է քեզ, այլ ոչ թե հեռանում` առանց պատասխանելու։
Նա քո կողքին է
Երբ դու խնդիրներ ունես, երբ քեզ աջակցություն է պետք, նա միշտ կողքիդ է։ Նա պատրաստ է լինել քեզ հետ՝ թե լավ, թե վատ ժամանակներում։ Նա չի ձեւացնում, թե քո խնդիրներn աննշան են, չի փորձում խուսափել քեզնից, երբ դու դժվարությունների ես հանդիպում։
Նա անկեղծորեն հետաքրքրվում է քեզնով
Նա ուզում է իմանալ քո անցյալի մասին, քո ապրումների, քո մանկության, ինչպիսին ես եղել ու ինչպիսին ես հիմա։ Նա մակերեսային հարցեր չի տալիս, այլ հարցնում է խորը, իսկական բաների մասին։
Նա ձեր հարաբերություններում չի հանձնվում
Նա վիճելու առիթ չի փնտրում, չի կառչում ձեր տարաձայնություններից։ Նա ուզում է կառուցել հարաբերություններ։ Նա գիտի, որ դու արժանի ես իր ջանքերին։
Նա չի կաշկանդում քեզ
Դու նրա զգացմունքներին չես կասկածում, վստահ ես, որ նա այլեւս ոչ մեկի հետ չի հանդիպում։ Նա համոզիչ ու վստահելի է քո հետ իր հարաբերություններում։
Նա սեւեռված չէ իր նախորդ ընկերուհու կամ մեկ այլ աղջկա վրա
Իսկական տղամարդը հավատարիմ է։ Եթե նա որոշել է լինել քեզ հետ, հանդիպում է քեզ հետ, ուրեմն դու նրան դուր ես գալիս, այլ ոչ թե որովհետեւ ուզում է մոռանալ իր նախորդին կամ էլի ինչ-որ մեկին։ Նա երբեք չի օգտագործի քեզ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ