1. Սուտ՝ բարի նպատակներով։ Նրանք հաճախ են խաբում, երբ կանանց հաճոյախոսություններ են անում։ Մեր զուգընկերներն ուզում են, որ մենք մեզ ամենա–ամենան զգանք, այդ պատճառով չեն տեսնում գովեստի եւ ստի միջեւ սահմանը։ Երբեմն տղամարդիկ ստում են, որպեսզի թաքցնեն իրենց անցյալը։ Չէ՞ որ մենք նույնպես կարող ենք նեղանալ, եթե մեզ մեր անցյալը հիշեցնեն, թեպետ սիրելիի համար դա ոչ մի նշանակություն չունի։
2. Վեճից խուսափելու համար։ Տղամարդիկ ենթագիտակցորեն վախենում են սկանդալներից, այդ պատճառով պատրաստ են ամեն բանի, միայն թե խուսափեն դրանցից։ Նա ավելի լավ է ասի, որ ուշացել է աշխատանքի պատճառով, քան լսի, թե ինչ վատն են իր ընկերները, որոնց հետ ինքն անցկացնում է իր ժամանակը։ Եթե քո տղամարդը հաճախ է ստում հենց այդ պատճառով, ուրեմն արժի վերանայել քո վերաբերմունքը նրա նկատմամբ։ Հնարավոր է, որ դու շատ խիստ ես նրա նկատմամբ։ Որպեսզի տղամարդը չվախենա ճշմարտությունն ասելուց, նա պետք է վստահ լինի, որ իրեն միշտ կհասկանան եւ կսատարեն։
3. Աչքի ընկնելու համար: Տղամարդիկ հակված են չափազանցնել իրենց հաջողությունները, հնարավորությունները: Այդ կերպ նրանք քողարկում են բարդույթները, ինքնավստահության պակասը: Հաճախ նրանք չափազանցնում եւ ստում են՝ կնոջը դուր գալու համար: Եթե նա իր անձով գրավել է ձեր ուշադրությունը, ապա կարելի է ներել նման սուտը: Բայց հարկավոր է հասկացնել, որ դա չպետք է կրկնվի:
4. Խաբելու համար: Տղամարդը հատուկ է քեզ խաբում, որպեսզի ստանա ցանկալին (փող, սեքս, բնակարան): Այդպիսիններին հարկավոր է անմիջապես հեռու քշել: Նրանք սրիկաներ են:
5. Քրոնիկ սուտ: Հանդիպում են այնպիսի տղաներ, որոնք ստում են միշտ, ամենուր եւ բոլորին: Հաճախ իրենք էլ խճճվում են սեփական կեղծիքի մեջ: Նման տղամարդու հետ ամուր հարաբերություններ չես կառուցի, նրանց հետ շատ բարդ է: Վերադաստիարակել նույնպես չի ստացվի:
Ինչպե՞ս պարզել, թե երբ է տղամարդը ստում: Հնարավոր է դա հասկանալ դիմախաղի եւ շարժումների օգնությամբ: Ահա մի քանի առանցքային նշան, որոնք կօգնեն հասկանալ, թե երբ են ձեզ ստում:
Տղամարդը ստում է, երբ. դիպչում է քթին, շուրթերին; պարանոցը, ծոծրակը, կզակն է քորում; ձեռքով փակում է բերանը; չի նայում աչքերին; քրտնում է; նյարդային շարժումներ է անում; փորձում է ձեր միջեւ պատնեշներ ստեղծել (օրինակ՝ եթե նստած եք սեղանի շուրջ, կարող է ձեր միջեւ բաժակ դնել): Տղամարդուն մատնում է նրա խոսքը: Եթե նա փորձում է շատ հանգիստ, դանդաղ խոսել, ուրեմն, ամենայն հավանականությամբ, նախապես մտածված սուտ է ասում: Կարելի է հեշտությամբ ստուգել նրան՝ անսպասելի հարց տալով: Եթե հարցից հետո տղամարդը հայացքով աջ ու վեր է նայում, ուրեմն ճիշտ է ասում, իսկ եթե ձախ ու վեր՝ ստում է:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է