Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Խաբենսկին թատրոնից հեռացրել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովին եւ նրա կնոջը՝ Օլգա Վասիլեւային։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец» թերթի կայքը։
Ըստ հրապարակման՝ Նազարովի հեռացման պատճառը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության թեմայով նրա քննադատական հայտարարություններն են։
Ավելի վաղ Նիժնի Տագիլի թատրոնը չեղարկել էր «Корень любви» ներկայացման պրեմիերան, որում գլխավոր դերը պետք է կատարեր Դմիտրի Նազարովը։ Կազմակերպիչները հաստատել են, որ բեմադրության չեղարկման պատճառը քաղաքի բնակիչների դժգոհությունն է՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների եւ մոբիլիզացիայի մասին դերասանի հայտարարությունների հետ։
Դմիտրի Նազարովը թատրոնի եւ կինոյի ռուս դերասան է, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2000 թ.): Նրա ամենահայտնի դերը «Кухня» (2012-2016) հեռուստասերիալում խոհարար Վիկտոր Բարինովի կերպարն է։ Ընդհանուր առմամբ, դերասանը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում եւ հեռուստաշոուներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»